ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լևոն Սահակյանի և «AM» իրավաբանական ընկերության միջև հոկտեմբերի 4-ին ստորագրված պայմանագրով փաստաբան Լևոն Սահակյանը դարձավ «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ընկերության գլխամասային գրասենյակում:
«AM» ընկերության նոր բաժնետերն իր մասնագիտական գործունեության ընթացքում մի շարք քրեական գործերով արձանագրել է հաղթանակներ՝ իր վստահորդների համար ապահովելով բարձրորակ փաստաբանական ծառայություններ: Բանակցություններ վարելու նրա բացառիկ հմտության շնորհիվ իրավական վեճ ունեցող բազմաթիվ հաճախորդների խնդիրներ ստացել են դրական լուծում: Լևոն Սահակյանը հանդիսանում է նաև դատական ակտերի և դատավորների վարկանիշավորման «HelpCourt» համակարգի գաղափարի հեղինակն ու ծրագրի իրականացման ղեկավարը:
AM ընկերությունը առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, որոնք մատուցվում են գիտակ և փորձված փաստաբաների կողմից
Wednesday, October 5, 2016
Monday, September 26, 2016
Աթենքում կայացած տնօրենների խորհրդի նիստին և «Քաղաքացիություն ու ներգաղթ Եվրոպայում» գիտաժողովին մասնակցել է նաև հայաստանյան պատվիրակությունը
Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Մինասյանի ղեկավարած պատվիրակությունը Աթենքում մասնակցել է միջազգային հեղինակավոր կառույցի տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ են 14 եվրոպական երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, 6 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և աշխարհի 64 լավագույն համալսարանների ղեկավարներ:
Տնօրենների խորհրդի նիստին հաջորդել է «Իրավունքներ առանց սահմանների. Քաղաքացիություն և ներգաղթ Եվրոպայում» խորագրով գիտաժողովը, որի ընթացքում եվրոպական առաջատար համալսարանների դասախոսները ներկայացրել են Եվրոպայում ներգաղթյալների կարգավիճակի իրավական կարգավորումները: Գիտաժողովին նույնպես մասնակցել է հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր նաև «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է: 2011թ. Հայաստանի Հանրապետությունը դարձել է կազմակերպության լիիրավ անդամ և հաստատել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հիմնադրման մասին Աթենքում ստորագրված համաձայնագիրը: Միաժամանակ Հայաստանը տարածաշրջանում առաջին և միակ երկիրն է, որտեղ գործում է այս ազդեցիկ միջազգային կազմակերպության մասնաճյուղը, որի հյուրընկալող կառույցը «AM» իրավաբանական ընկերությունն է:
Մասնագիտացված նոր ծառայություն մեր ընկերության ծառայությունների փաթեթում
Ընդլայնելով արդեն իսկ մատուցվող իրավաբանական ծառայությունների շրջանակը՝ «AM» իրավաբանական ընկերությունն այսուհետ առաջարկում է արտոնագրային հավատարմատարի մասնագիտացված ծառայություններ ապրանքային նշանների հետ կապված ցանկացած հարցով ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա հաճախորդներին:
«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը ձեռք է բերել արտոնագրային (ապրանքային նշանների) հավատարմատարի որակավորում՝ հավաստելով մեր ընկերության կողմից մտավոր սեփականության և ապրանքային նշանների ոլորտում առաջարկվող ծառայությունների որակը:
Մասնագիտացած միջազգային կառույցների հետ համագործակցության շնորհիվ մեր ընկերությունը կարող է իր հաճախորդներին առաջարկել նաև ապրանքային նշանների միջազգային գրանցում և նշանների պաշտպանություն աշխարհի տարբեր կետերում:
Wednesday, September 14, 2016
Փնտրում ենք վրացերեն լեզվին տիրապետող իրավաբան
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վրացերեն լեզվին տիրապետող իրավաբանի,
ով կարող է զբաղվել Թբիլիսիում գործունեություն իրականացնող «AM» իրավաբանական ընկերության հաճախորդի շահերի պաշտպանությամբ: Ցանկալի է նաև
անգլերեն լեզվի իմացությունը: Քանի որ հնարավոր է որոշակի աշխատանքների
իրականացման անհրաժեշտություն նաև Վրաստանի տարածքում, այդ պատճառով տեղի
փաստաբանական գործունեության իրականացման արտոնագրի առկայությունը
նախընտրելի է:
«AM» իրավաբանական ընկերության մի քանի հաճախորդներ արդեն իսկ բիզնես գործունեություն են ծավալել Վրաստանում, և այդ կապակցությամբ ընդլայնվում են նաև մեր ծառայությունները վրացական շուկայում: Ծառայությունների ծավալի մեծացմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել համալրել մեր ընկերության ինչպես իրավաբանական, այնպես էլ վարչական թիմը: Այդ նպատակով խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականները info@am.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել մեր երևանյան գրասենյակ՝ 060 44 26 26 հեռախոսահամարով:
Tuesday, September 13, 2016
AM-ն ընդլայնում է իր ծառայությունները Վրաստանում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում ներդրումներ անելու Հայաստանի
գործարարների ու քաղաքացիների հետաքրքրությունն օրեցօր աճում է, ինչպես
նաև այն, որ Վրաստանը վերածվում է տարածաշրջանի ֆինանսական ու
առևտրատնտեսական կենտրոնի` «AM» իրավաբանական ընկերությունը որոշել է
ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը հարևան երկրում:
Այսուհետ մեր հաճախորդները հնարավորություն կունենան Վրաստանում ստանալ
ինչպես իրավաբանական խնդիրներով պրոֆեսիոնալ խորհրդատվություն, այնպես էլ
օգտվել որակյալ դատական պաշտպանության հնարավորությունից:
Այս նպատակով Վրաստանի առաջատար «J&T Consulting» ընկերության և «AM» իրավաբանական ընկերության միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր:
«J&T Consulting»-ը իրավաբանական որակյալ ծառայություններ մատուցող
վրացական արդեն երրորդ ընկերությունն է, որի հետ հաստատել ենք
գործընկերային կայուն հարաբերություններ:
«J&T Consulting» ընկերության գործունեությունն առավելապես առնչվում է
բիզնեսի իրավական խնդիրների լուծման և դատարաններում ու պետական
մարմիններում նրանց շահերի վստահելի պաշտպանության հետ:
Tuesday, September 6, 2016
Գյումրիում կայանալիք ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունքի իրացմանն առնչվող հարցերով անվճար խորհրդատվության օր Գյումրու մասնաճյուղում
2016թ. հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կարևորելով ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրը ընտրողների, վստահված անձանց, դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների ազատ իրացումն ու խախտված իրավունքների արագ վերականգնումը՝ «AM» իրավաբանական ընկերությունը Գյումրու գրասենյակում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական օրը Գյումրու բնակիչներին տրամադրելու է խորհրդատվություն և պարզաբանումներ ընտրական իրավունքին վերաբերող հարցերով:
Բաց դռների հերթական օրը կկայանա օգոստոսի 18-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Հարկային և իրավական հարցերով աջակցություն մեր հաճախորդներին՝ այսուհետ նաև Նիդերլանդներում
Նիդերլանդներում գործող խոշորագույն «Law & More» իրավաբանական
ընկերության հետ համագործակցության հուշագրի կնքմամբ «AM» իրավաբանական
ընկերությունը ձեռք է բերել նոր գործընկեր նոր տարածաշրջանում:
Գործունեության բազմամյա փորձ ունեցող «Law & More» ընկերությունը
մատուցում է ինչպես իրավաբանական (փաստաբանական), այնպես էլ հարկային
ոլորտի խորհրդատվական ծառայություններ՝ առավելապես կենտրոնացած լինելով
կորպորատիվ և հարկային իրավունքի ճյուղերում: Ընկերությունը հանդիսանում է
Հաագայում, Բրյուսելում և Վալենսիայում ներկայացուցչություններ ունեցող LCS
փաստաբանական ընկերակցության անդամ:
Նոր համագործակցությունը «AM» իրավաբանական ընկերության և «Law & More»
ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա բարձրորակ մասնագիտական
աջակցության միջոցով լուծել իրավական կամ հարկային ոլորտին առնչվող
ցանկացած խնդիր ինչպես Հայաստանի, այնպես էլ Նիդերլանդների տարածքում:
Նոր գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետությունում
«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը և գլխավոր
իրավախորհրդատու Նարինե Սարգսյանը հյուրընկալեցին Իրանի ամենափորձառու
առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը հանդիսացող Karimi &
Associates Law Firm-ի ներկայացուցիչներին, այդ թվում՝ կառավարիչ տնօրեն
Անուշիրվան Քարիմիին:
Հանդիպման արդյունքում երկու ընկերությունների միջև կնքվեց
համագործակցության հուշագիր, ինչը հնարավորություն կտա որակյալ
մասնագետների միջոցով լուծել մեր հաճախորդների հնարավոր իրավական խնդիրները
Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Հաշվի առնելով Հայաստանի ու Իրանի միջև բիզնես կապերի զարգացման ներկայիս
միտումները և գնահատելով այդ հարթության վրա բարձրակարգ իրավաբանական
ծառայությունների կարևորությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունն
այսուհետ կարող է իր հաճախորդներին առաջարկել Իրանում բիզնես սկսելու և
վարելու համար անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ, ինչպես նաև աջակցել
պարսկական հնարավոր ներդրումների իրականացմանը Հայաստանում:
Գյումրու գրասենյակի հերթական բաց դռների օրվա հիմնական ուղղությունն այս անգամ ժառանգության հետ կապված խնդիրներն են
Շարունակելով անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել Գյումրու
բնակիչներին և հաշվի առնելով ժառանգության հետ կապված խնդիրներով
հաճախորդների հարցումների մեծ քանակը՝ «AM» իրավաբանական ընկերությունը հայտարարում է իր հերթական բաց դռների օրը, այս անգամ առավելապես
ժառանգության բացման, դրա ընդունման կարգի, ինչպես նաև ժառանգվող գույքի
բաժանման հետ առնչվող հարցերի շուրջ:
Բաց դռների օրը կկայանա հուլիսի 28-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Sunday, August 7, 2016
Լատվիայից ժամանած մասնագետը ներկայացրեց Եվրոպական Միության ապրանքային նշանների մեկ հայտով գրանցման առանձնահատկությունները
Եվրոպական ապրանքային նշանների հավատարմատար Ալինա Բոգդանովիչան ոլորտի հայ
մասնագետներին ներկայացրեց Եվրոպական Միության ապրանքային նշանների գրանցման գործընթացի հիմնական առանձնահատկությունները:
«AM» իրավաբանական ընկերության գլխամասային գրասենկայում կայացած սեմինարին
ներկա գտնված ոլորտի առաջատար մասնագետներին, արտոնագրային
հավատարմատարներին և փաստաբաններին ներկայացվեցին նաև Եվրոպական Միության
միասնական ապրանքային նշանի գրանցման գործընթացում կատարված վերջին
փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս մեկ հայտով գրանցել ԵՄ
անդամ բոլոր պետություններում գործող ապրանքային նշան:
Սեմինարը իրականացվեց «Զ. Մանուկյան և գործընկերներ» արտոնագրային
բյուրոյի նախաձեռնությամբ, որը Հայաստանում գործող մտավոր սեփականության
ոլորտում մասնագիտացված ամենափորձառու և հեղինակավոր կազմակերպություներից
մեկն է և արդեն երկար տարիներ հանդիսանում է «AM» Իրավաբանական ընկերության
վստահելի գործընկերը:
Friday, August 5, 2016
ԵՄ կապիտալը Հայաստան բերելու նոր հնարավորություններ
Հավատարիմ մնալով օտարերկրյա ներդրումներով բիզնեսներին աջակցելու և
խթանելու գործին` «AM» իրավաբանական ընկերությունը դարձավ Եվրոպական Բիզնես Ասոցացիայի խորհրդի անդամ: ԵՄ պատվիրակության աջակցությունը վայելող այս
նախաձեռնությունը էապես կբարձրացնի Հայաստանում ներդրումային գրավչությունը
եվրոպական կապիտալով կազմակերպությունների համար:
Այդ նպատակով մեր ընկերության բաժնետերերը որոշում կայացրեցին անդամակցել
այս Ասոցիացիային, որից հետո մեր ընկերությունը դարձավ նաև դրա խոհրդի
անդամ: Այսուհետև մենք հնարավորություն կունենանք լիարժեք իրավական
աջակցություն ապահովել թե այս կազմակերպությանը և թե ԵՄ երկրներում
հինադրված ու Հայաստանում գործել ցանկացող նրա շահառուներին: Oտարերկյա
ներդրողների համար առավել կարևոր նշանակություն ունի պրոֆեսիանալ
իրավաբանական ընկերությունների աջակցությունը, որոնք օժանդակում են նրանց
բիզնեսի գրանցման և գործունեության ողջ ընթացում:
Հուլիսի 7-ին կայացավ Ասոցացիայի կողմից կազմակերպված «Բիզնեսի
հեռանկարները, խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» բիզնես
ֆորումը, որի ընթացքում բարձրացվեցին օտարերկրա ներդրողների համար առկա
խոչընդոտները, արձանագրված խնդիրները և առաջարկվեցին դրանց վերացմանն
ուղղված լուծումներ, այդ թվում` հավասար մրցակցային պայմանների ստեղծման
հնարավորությունները:
Ասոցացիայի ստեղծումը նշանակալի առաջխաղացում է, որը կնպաստի Հայաստանում
ապահով գործարար միջավայրի կայացմանը և նորանոր ներդրումների ներգրավմանը։
Հիշեցնենք, որ «AM» իրավաբանական ընկերությունը հանդիսանում է նաև
Հայ-Ֆրանսիական և Հունահայկական առևտրաարդյունաբերական պալատների
գործընկերը:
Wednesday, August 3, 2016
Դատական համակարգի աննախադեպ որոշումը «AM» իրավաբանական ընկերության վստահորդի օգտին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Վ. Ռշտունու, 27.04.2016թ-ին կայացրած թիվ ՇԴ/0006/11/16 որոշմամբ օրինական ուժի մեջ է թողել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մարտի 30-ի որոշումը՝ դրանով իսկ վերականգնելով «AM» իրավաբանական ընկերության վստահորդի խախտված իրավունքները:
Դատարանի այս որոշմամբ, մասնավորապես, հիմնավորվել է, որ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը չի հանդիսանում հանրային ծառայող, հետևաբար նաև՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հանրային ծառայության մեջ գտնվող անձ: Հիշատակված դատական ակտում տրված հիմնավորումներն այսուհետ կարող են հիմք հանդիսանալ որոշակի պաշտոն զբաղեցնող, սակայն համաձայն օրենքի նորմերի տրված մեկնաբանության հանրային ծառայող չհանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության համար:
«IAB» բիզնեսի միջազգային ակադեմիայի աշակերտների համար կազմակերպել էինք բիզնեսի վարման օրենսդրության վերաբերյալ անգլերեն լեզվով դասընթաց
Ընկերության գլխամասային գրասենյակում աշակերտների համար կազմակերպված անգլերեն դասընթացը վարում էր «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանը:
Անցկացված ուսումնական դասընթացի շրջանակներում քննարկվեցին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ նախապայմանները, վերոնշյալ գործունեության իրավական կարգավորումները, մասնավորապես՝ իրավաբանական անձի ստեղծան և գրանցման առանձնահատությունները: Աշակերտներին ներկայացվեց նաև «AM» իրավաբանական ընկերության ստեղծման և զարգացման պատմությունը, ընկերությունում աշխատողների առաջխաղացման կանոնները, ինչպես նաև ընկերության գործունեությանն առնչվող այլ մանրամասներ:
Հանդիպման ընթացքում երեխաների դրսևորած ակտիվության և բազմաթիվ հարցադրումների արդյունքում ծավալված ակտիվ քննարկումները հնարավորություն տվեցին ինչպես բացահայտել արդեն ձևավորված գաղափարներով ապագա գործարարներին, այնպես էլ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ արժեքավոր գիտելիքներ փոխանցել նրանց:
Thursday, June 30, 2016
Իրանում մեր հաճախորդի շահերը լավագույնս պաշտպանվել են «AM»-ի գործընկերոջ հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ
Հարևան պետությունում մեր փորձառու և պրոֆեսիոնալ գործընկերոջ՝ «Law
offices of Dr. Hassan Amirshahi and Associates» իրավաբանական ընկերության
հետ համագործակցելով կարողացել ենք դրական լուծում տալ մեր հաճախորդի
բարդացած խնդրին:
Հաճախորդը «AM» իրավաբանական ընկերությանն էր դիմել ժառանգության իրավունքի հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով: Խնդրի բարդությունն ու գործի լուծման հավանականությունը պայմանավորված էին այն հանգամանքով, որ բացակայում էին գործընթացի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք կարող էին ձեռք բերվել միայն Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմիններից: Իրանական գործընկերոջ հետ հստակ կազմակերպված թիմային աշխատանքի արդյունքում ստացված փաստաթղթերի հիման վրա մեր ընկերության իրավաբանները կարողացան իրականացնել վստահորդի կողմից ժառանգության ընդունման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները:
Հաճախորդը «AM» իրավաբանական ընկերությանն էր դիմել ժառանգության իրավունքի հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով: Խնդրի բարդությունն ու գործի լուծման հավանականությունը պայմանավորված էին այն հանգամանքով, որ բացակայում էին գործընթացի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանք կարող էին ձեռք բերվել միայն Իրանի Իսլամական Հանրապետության պետական մարմիններից: Իրանական գործընկերոջ հետ հստակ կազմակերպված թիմային աշխատանքի արդյունքում ստացված փաստաթղթերի հիման վրա մեր ընկերության իրավաբանները կարողացան իրականացնել վստահորդի կողմից ժառանգության ընդունման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները:
Tuesday, June 14, 2016
Բաց դռների հերթական օրը Գյումրու գրասենյակում՝ այս անգամ առավելապես սեփականության իրավունքի ձեռքբերման խնդիրներով
«AM» իրավաբանական ընկերության Գյումրու գրասենյակում շարունակվում է
անվճար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը Գյումրու
բնակիչներին:
Հաշվի առնելով սեփականության իրավունքի հետ կապված տարբեր խնդիրների ու
վեճերի տարածվածությունը և նման հարցերով Գյումրու գրասենյակ դիմողների մեծ
քանակը՝ «AM» իրավաբանական ընկերությունը Գյումրու գրասենյակում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական
օրն իրականացնելու է նշված հարցերի, մասնավորապես ձեռքբերման վաղեմության
ուժով սեփականության իրավունքի ձեռքբերմանն առնչվող խնդիրների վերաբերյալ
խորհրդատվության ու պարզաբանումների տրամադրում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Օտարերկրյա ներդրում Հայաստանում՝ «AM» ընկերության նոր գործակցությունը ForexTime-ի հետ
Երևանում՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում, տեղի ունեցավ աշխարհահռչակ
միջազգային ֆորեքս բրոքեր ForexTime ընկերության հայաստանյան գործառնական
գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էին
հայաստանյան ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա
հյուրեր: ForexTime ընկերությունն աշխարհում Forex ոլորտի առաջատար
ընկերություններից է, որը հայտնի է իր տեխնոլոգիական նորարարական
լուծումներով և բարձրորակ Forex ծառայություններով: Առաջարկելով օրինակելի
առևտրային պայմաններ և ծառայություններ՝ նախատեսված բոլոր մակարդակների
հաճախորդների համար, ու գործելով որպես տաղանդավոր ու փորձառու
մասնագետների թիմ՝ ForexTime-ն արագ դարձել է հանրահայտ ապրանքանիշ ողջ
աշխարհում: Այժմ ապրանքանիշը շարունակում է իր առաջխաղացումը հայաստանյան
նոր գրասենյակի բացմամբ, որը տեխնիկական աջակցություն է ցուցաբերելու
ForexTime-ին:
ForexTime ընկերության հայաստանյան գործառնական գրասենյակի կազմավորման
գործընթացին իր հատուկ մասնակցությունն է ունեցել «AM» իրավաբանական
ընկերությունը՝ այդպիսով հերթական անգամ աջակցելով Հայաստանում օտարերկրյա
ներդրումների ավելացմանը: Նորաստեղծ գրասենյակի կողմից ակնկալվող
գործունեության իրականացման ընթացքում նույնպես «AM» իրավաբանական
ընկերությունը շարունակելու է հանդիսանալ կազմակերպության իրավական աջակիցն
ու կայուն գործընկերը:
«AM» իրավաբանական ընկերությունը խիստ կարևորում է մեր երկրում
ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ավելացումը, և այդ
ոլորտում ունենալով երկարամյա փորձ՝ հաճախ նախաձեռնում է ներդրողների
մուտքը Հայաստան կամ ապահովում է բարձրորակ իրավաբանական ծառայություններ և
համալիր իրավաբանական սպասարկում արդեն իսկ գործող օտարերկրյա
բիզնեսներին:
Sunday, June 12, 2016
«Հերացի» ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին «AM» իրավաբանական ընկերություն. մեր ընկերության ապագա փաստաբանը հնարավոր է՝ նրանց շարքերում էր
Պահպանելով ապագա իրավաբաններին իրենց մասնագիտական առաջընթացում աջակցելուավանդույթը՝ «AM» իրավաբանական ընկերությունը հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի պատմաիրավագիտական ենթահոսքի աշակերտներին: Ընկերության գործունեությանը ծանոթանալու համար աշակերտները շրջեցին ընկերության գլխամասային գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեց ընկերության կառուցվածքը և աշխատակազմը:
Հանդիպման ընթացքում «AM» իրավաբանական ընկերության բաժնետերերից մեկը` Վանիկ Մարգարյանը, աշակերտներին ներկայացրեց ընկերության հիմնադրման և զարգացման պատմությունը, դրա ամենօրյա գործունեության առանձնահատկությունները` պատասխանելով իրավաբանի աշխատանքի և իրավական կարգավորումների վերաբերյալ աշակերտների հարցերին:
Քանի որ «AM» իրավաբանական ընկերությունը մեծապես արժևորում է աջակցությունը մեր երկրի ապագա իրավաբաններին, նման միջոցառումների անցկացումը կլինի շարունակական:
Thursday, June 2, 2016
Սերվիտուտ սահմանելու պահանջով հերթական հաղթանակը «AM» ընկերության Pro Bono գործերի շրջանակներում
Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած սկզբունքին՝ «AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է հասարակական հիմունքներով իրավական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին՝ նպաստելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը:
Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչ Մարիետա Հովհաննիսյանը դիմել է ընկերությանը՝ իր գույքի օգտագործման շուրջ առաջացած վեճի լուծման նպատակով: Վեճն առնչվում էր մի իրավիճակի, երբ սեփական գույքով անարգել և լիարժեք օգտվելը կախված էր հարևանությամբ գտնվող անձանց հողատարածք մուտք գործելու հետ: Հարևանների կողմից նշված գործողություններն արգելելն անհնարին էին դարձրել սեփական գույքն ըստ հայեցողության քաղաքացու կողմից օգտագործելը: Քաղաքացին դիմել էր դատարան՝ խնդրելով հարկադիր սերվիտուտ սահմանել հարևան հողատարածքի նկատմամբ, սակայն վերջինիս պահանջը դատարանի վճռով մերժվել էր:
«AM» իրավաբանական ընկերության կողմից Հովհաննիսյանի շահերի պաշտպանությունն ստանձնելուց հետո Ընկերության փաստաբանների հմուտ և արհեստավարժ աշխատանքի արդյունքում նշված վճիռը վերաքննիչ դատարանի կողմից բեկանվել է և գործի նոր քննության արդյունքում Մարիետա Հովհաննիսյանի խնդիրը լուծվել է. սահմանվել է հարկադիր սերվիտուտ հարևան հողատարածքի նկատմամբ:
Ճանապարհային ոստիկանության ակտերի վիճարկման հարցերով անվճար իրավաբանական խորհրդատվության օր Գյումրու գրասենյակում
Երթևեկության կանոնների խախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրմամբ պայմանավորված կտրուկ աճել է ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից կայացվող վարչական ակտերի քանակը: Կարևորելով կայացված ակտերի վիճարկման ճանապարհով վարորդների իրավունքների պաշտպանության խնդիրը, ինչպես նաև հաշվի առնելով նշված ակտերով արդեն իսկ սահմանված տուգանքների վճարման դժվարությունները՝ «AM» իրավաբանական ընկերությունը Գյումրու գրասենյակում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական օրը Գյումրու բնակիչ վարորդներին տրամադրելու է խորհրդատվություն և պարզաբանումներ Ճանապարհային ոստիկանության ակտերի վիճարկմանն առնչվող հարցերով:
Բաց դռների հերթական օրը կկայանա մայիսի 26-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Նախապես
հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով: - See
more at:
http://am.am/arm/news/555/tchanaparhayin-ostikanutyan-akteri-vitcharkman-harcerov-anvtchar-iravabanakan-khorhrdatvutyan-or-gyumru-grasenyakum.html#sthash.HZu58Bhd.dpuf
Tuesday, May 10, 2016
«AM» իրավաբանական ընկերության թիմին է միանում նոր արտոնագրված փաստաբան
Ապրիլի 30-ին ՀՀ Փաստաբանների պալատի կողմից փաստաբանական գործունեության արտոնագրեր շնորհվեցին ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտներին: Որակավորման քննությունները հաջողությամբ հանձնած և փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած շրջանավարտների թվում է նաև «AM» իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու Վարդան Հարությունյանը: Այսուհետ, «AM» իրավաբանական ընկերության թիմը համալրված է ևս մեկ փաստաբանով:
Tuesday, May 3, 2016
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի իրավաբանական աջակցությունը ստանձնում է «AM» իրավաբանական ընկերությունը
2016թ. ապրիլի 26-ին հրավիրված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ «AM» իրավաբանական ընկերությունը միանում է «Գյումրին առանց տնակների» ծրագրին և դրա իրագործման նպատակով ստեղծված հիմնադրամի գործունեությանը: «Գյումրին առանց տնակների» ծրագրի նպատակն է լուծել Գյումրիում անօթևանության խնդիրը՝ այդ նպատակով իրականացնելով քաղաքը տնակներից ազատելուն ուղղված մի շարք ծրագրեր:
Ծրագրի արդյունավետ իրականացման հարցում կարևորվում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կառավարման խորհրդի կազմում հանրային վստահություն վայելող անձանց ներգրավումը, և որ հատկանշական է՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելը:
Իրականացվող մեծածավալ ծրագրի շրջանակներում «AM» իրավաբանական ընկերությունն ապահովելու է ամբողջական իրավաբանական ուղեկցում` այդպիսով շարունակելով ընկերության կողմից Գյումրիում հասարակական հիմունքներով կատարվող աշխատանքները: Հիշեցնենք նաև, որ յուրաքանչյուր ամսվա երրորդ հինգշաբթի օրն ընկերության Գյումրու գրասենյակն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում Գյումրու բնակիչներին:
Tuesday, April 26, 2016
Արաբական Միացյալ Էմիրություններում նոր գործընկեր
AM իրավաբանական ընկերությունը գործընկերության նոր պայմանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրություններում հաջողությամբ գործող Commitbiz խորհրդատվական ընկերության հետ: Commitbiz-ը արհեստավարժ խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտացած ընկերություն է, որն իրականացնում է կազմակերպությունների գրանցում, հարկային պլանավորում և աուդիտ, բիզնես ռազմավարության մշակում, ապրանքային նշաննների գրանցում, մտավոր սեփականության պաշտպանություն և բիզնեսի բարենպաստ վարման համար անհրաժեշտ այլ գործունեություն:
Նոր
գործընկերոջ հետ ձեռքբերված պայմանավորվածությունները հնարավորություն են
տալիս AM իրավաբանական ընկերության գործարար հաճախորդներին այցելելով մեր
ընկերության գրասենյակ լիարժեքորեն օգտվել Commitbiz ընկերության
ծառայություններից, մասնավորապես գրանցել ընկերություն ԱՄԷ-ում՝ գործընթացի
փաստաթղթավորման հետ կապված խնդիրների լուծումն ամբողջությամբ վստահելով
սպառիչ գիտելիքներով օժտված երկու ընկերությունների թիմերին: - See more
at:
http://am.am/arm/news/536/arabakan-miacyal-emirutyunnerum-nor-gortsynker.html#sthash.VcjP89Qh.dpuf
Անվճար իրավաբանական խորհրդատվության հերթական օրը Գյումրու գրասենյակում
«AM» իրավաբանական ընկերության Գյումրու գրասենյակում շարունակվում է անվճար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը Գյումրու բնակիչներին:
Բաց դռների հերթական օրը կկայանա ապրիլի 21-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Անվճար խորհրդատվության ընթացքում կարող եք ստանալ ձեր խնդիրներին վերաբերող պարզաբանումներ ինչպես քաղաքացիական և վարչական, անպես էլ՝ քրեական իրավունքին առնչվող հարցերի շրջանակներում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Tuesday, March 29, 2016
Իրավական խնդիրների լուծման նոր հնարավորություններ «AM» իրավաբանական ընկերության միջազգային գործընկերների միջոցով
«AM» իրավաբանական ընկերությունն ընդլայնում է իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների տարածքն ու շրջանակը՝ կնքելով փոխգործակցության նոր համաձայնագրեր իրավաբանական ծառայություններ մատուցող օտարերկրյա կազմակերպությունների հետ:
«AM» իրավաբանական ընկերության նոր գործընկերն է Ուկրաինայում գործող «Первая Украинская Долговая Компания» գործակալությունը, որի արհեստավարժ թիմը մասնագիտացած է Ուկրաինայի տարածքում պարտքերի հետ գանձման ուղղությամբ մատուցվող բոլոր ծառայությունների մասով: Այս համագործակցության արդյունքում «AM» իրավաբանական ընկերության հաճախորդները կկարողանան լուծել չվճարված գումարային պարտավորությունների հետ գանձման իրենց խնդիրներն Ուկրաինայում ինչպես արտադատական ճանապարհով, այնպես էլ դատական և դատական ակտերի հարկադիր կատարման բոլոր փուլերում:
Եվս մեկ համագործակցության հուշագրի կնքմամբ «AM» իրավաբանական ընկերությունը համագործակցելու է հնդկական IP TRACTUS մտավոր սեփականության ոլորտում գործող կազմակերպության հետ: Որակյալ մասնագիտական թիմն ապահովում է ապրանքային նշանների գրանցման ողջ գործընթացն ու դրան առնչվող ցանկացած հարցի լուծումը՝ ներկայացնելով նաև հաճախորդի շահերը հնդկական Մտավոր սեփականության գործակալությունում:
Friday, March 18, 2016
Անվճար իրավաբանական խորհրդատվության հերթական օրը Գյումրու մասնաճյուղում
Հարգելի՛
գյումրեցիներ, անվճար խորհրդատվության ընթացքում կարող եք ձեզ հուզող
հարցերի պատասխանները ստանալ ինչպես իրավունքի բոլոր ճյուղերի խնդիրների,
այնպես էլ իրավական ակտերի վերջին փոփոխությունների կապակցությամբ,
մասնավորապես ԵՏՄ տարածքից Հայաստանի տարածք ավտոմեքենաների ներկրման
ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի
վերացմանն առնչվող «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված
փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ:
«AM» իրավաբանական ընկերության Գյումրու գրասենյակում շարունակվում է անվճար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը: Բաց դռների հերթական օրը կկայանա մարտի 17-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Thursday, March 17, 2016
«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանի հարցազրույցը «Իրավական շաբաթ» հաղորդման շրջանակում
«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանը iravaban.net-ի «Իրավական շաբաթ» հաղորդման շրջանակներում անդրադառնում է կալանքի կիրառման հիմնախնդիրների վերաբերյալ հարցերին՝ շեշտադրում կատարելով այն դեպքերի վրա, երբ նախաքննական մարմինների կողմից կալանքի սպառնալիքն օգտագործվում է որպես ցուցմունք կորզելու կամ վիճելի հարկային պարտավորությունները կատարելուն պարտադրելու գործիք:
Friday, March 11, 2016
Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներից սպասվող պրոֆեսիոնալ ակնկալիքների վերաբերյալ քննարկում
Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներից սպասվող պրոֆեսիոնալ ակնկալիքների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել միջազգային համաժողովում: Դավիթ Հունանյանը, ով որպես «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր մշտապես աշխատում է նորավարտ ուսանողների հետ և այդ աշխատանքի շնորհիվ լավատեղյակ է ծագող խնդիրներին ու այն հմտություններին, որոնք անհրաժեշտ է ստանալ բարձրագույն ուսումնական հաստատություններում, համաժողովի ընթացքում ներկայացրել և պարզաբանել է գործատուի կողմից աշխատանքի ընդունվելու հավակնորդներին ներկայացվող պահանջները: Մասնավորապես շեշտադրում է կատարվել այն պահանջներին, որոնց պետք է համապատասխանի բարձրագույն ուսումնական հաստատության շրջանավարտն աշխատանքի ընդունվելու համար:
Այս և ՀՀ կրթական համակարգում առկա այլ խնդիրների, դրանց լուծմանն ուղղված հետագա բարեփոխումների, Հայաստանի որակավորումների ազգային շրջանակների հեռանկարների և ուսումնական ծրագրերի ու դրանց վերջնարդյունքների վերաբերյալ հարցերը քննարկվել են ՏԵՄՊՈՒՍ «ARMENQA» նախագծի շրջանակներում կայացած «Որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների իրականացման հիմնախնդիրները ՀՀ բարձրագույն կրթության համակարգում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում:
Ծրագրի մասնակիցների թվում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար դոկտ. Կարինե Հարությունյանը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ռեկտոր պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, Օսնաբուրկի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Վոլկեր Գեհմլիխը, Հայաստանում «Էռազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և կրթության ոլորտի մի շարք օտարերկրյա ներկայացուցիչներ:
«ARMENQA»-ն եռամյա ազգային ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում ազգային և սեկտորալ որակավորումների շրջանակի իրագործմանը: Ծրագրի համակարգողն է Շվեդիայի Լինշոփինգ համալսարանը:
Wednesday, March 9, 2016
Վստահելի լուծումներ միգրացիոն խնդիրներով
Կանադական West Coast Odyssey Enterprises Inc. կազմակերպությունը, որը միգրացիոն ծառայությունների մատուցման ոլորտում առաջատարներից է, և «AM» իրավաբանական ընկերությունը նոր ձևաչափով գործընկերային հարաբերություններ են հաստատել: WCOE-ի ծառայությունների շրջանակը ներառում է մի շարք երկրների միգրացիոն իրավունքի խնդիրներ, մասնավորապես ԱՄՆ-ի, Կանադայի, Հունաստանի, Գերմանիայի, Դանիայի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և այլն:
Նոր գործընկերոջ հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս «AM» իրավաբանական ընկերությանն իր հաճախորդներին առաջարկել որակյալ և արհեստավարժ միգրացիոն ծառայություններ տարբեր երկրներում, ձևավորել հաջող արդյունքով վստահելի լուծումներ: Այսուհետ մեր հաճախորդ ֆիզիկական անձինք, ինչպես նաև գործընկեր իրավաբանական անձինք իրենց հաճախորդների՝ արտերկրում ծագած միգրացիոն խնդիրներով կարող են դիմել մեզ և «AM» իրավաբանական ընկերության ու տարբեր երկրների միգրացիոն մարմինների հետ արդյունավետ աշխատանքներ իրականացնող WCOE-ի հետ համագործակցության շնորհիվ ստանալ տեսանելի արդյունքներ:
Thursday, February 25, 2016
Իրավական անվտանգության երաշխիքներ ֆրանսիական ներդրողներին
Այսուհետ Հայաստանում ներդրումներ իրականացնող ֆրանսիական ընկերությունները կարող են ավելի արդյունավետ լուծել իրենց իրավական անվտանգության խնդիրը՝ օգտվելով «АМ» ընկերության իրավաբանական տարաբնույթ ծառայություններից: Հայկական բիզնես միջավայրում ֆրանսիական ընկերությունների ապահով գործունեության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ աշխատանքի կոնկրետ ծրագրեր են քննարկել Հայ-Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի (CCI France Arménie) և «AM» իրավաբանական ընկերության ներկայացուցիչները:
Այդ նպատակով Հայաստանում ֆրանսիական ներդրողներին միավորող և նրանց գործունեությանն աջակցող CCI France Arménie գործադիր տնօրեն Էլոդի Բիոլեն հյուրընկալվել է «AM» իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակում և հանդիպել իրավաբանական ընկերության բաժնետեր Եվա Առաքելյանի և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական կազմակերպությունների գործունեության աշխուժացման հնարավորությունները:
Այդ առումով կարևորվել է ներդրողներին իրավական աջակցությունը, մասնավորապես «AM» իրավաբանական ընկերության կողմից որակյալ իրավաբանական ծառայությունների մատուցման հնարավորությունները և ծառայությունների շրջանակը: Քննարկվել են Հայ-ֆրանսիական ԱԱՊ և «AM» իրավաբանական ընկերության համագործակցության հետագա գործողությունների ծրագիրը ու նախանշվել են համատեղ աշխատանքի հետագա քայլերը:
Նշենք, որ Հայ-Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը հանդիսանում է Միջազգային Ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի անդամ, որը համախմբում է 113 առևտրաարդյունաբերական պալատ 83 երկրից և հանդիսանում է «Բիզնես Ֆրանս»-ի արտոնյալ գործընկեր:
Առավել մանրամասն՝ www.ccifrance-armenie.com
Tuesday, February 23, 2016
Մշակութային վեճն ավարտվեց Երվանդ Քոչարի թանգարանից հայցած ներողամտությամբ
Փաստաբանական գործունեության լավագույն արդյունքը նմանատիպ վեճերի արտադատական լուծումն է: «AM» իրավաբանական ընկերությանը հաջողվել է ներկայիս փուլում առանց հետագա դատական քաշքշուկների ապահովել իրավական արդյունավետ լուծում Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների համար: Այս մասին ավելի մանրամասն ներկայացված է լրատվամիջոցի հետևյալ անդրադարձում. http://shabat.am/article/29822/29822.html
Friday, February 12, 2016
Փորձ Է արվում նսեմացնել Երվանդ Քոչարի ստեղծագործական ժառանգությունը
Վերջին շրջանում զարմանալի է տեսնել «Ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյան» հասարակական կազմակերպության հայտարարությունը «Զվարթնոցի արծիվ» քանդակի հետ կապված, որով փորձ է արվում կասկածի տակ դնել Երվանդ Քոչարի համահեղինակությունը:
Հայտարարության հեղինակներն իրենց խոսքն ավելի լսելի դարձնելու համար օգտագործել են վիրավորանքներ և վարկաբեկող արտահայտություններ, ինչի հետ կապված Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների իրավունքների պաշտպանությունը ստանձնել է «AM» իրավաբանական ընկերությունը:
«Զվարթնոցի արծիվ» քանդակը հրապարակման (տեղադրման) պահից հայտնի է եղել որպես Երվանդ Քոչարի և Ռաֆայել Իսրայելյանի համահեղինակությամբ ստեղծված աշխատանք, ինչը հանրահայտ փաստ է և հաստատվում է ինչպես բազմաթիվ գրքերով, տպագիր մամուլի հոդվածներով, վկայություններով, այնպես էլ պատմության և մշակույթի հուշարձանների ռեեստրի վկայագրով, որոնց համաձայն քանդակի ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, իսկ քանդակագործը` Երվանդ Քոչարը: «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների համաձայն քանդակի նկատմամբ սահմանվում է երկու արվեստագետների համահեղինակության իրավունքը:
Երվանդ Քոչարի թանգարանը, ինչպես նաև ժառանգները երբևէ չեն ներկայացրել «Զվարթնոցի արծիվը» որպես բացառապես Քոչարի աշխատանք և միշտ բարեխղճորեն նշել են երկու համահեղինակներին: Պետք է նշել, որ Ռաֆայել Իսրայելյանը և Երվանդ Քոչարն իրենց կենդանության օրոք ևս որևէ կերպ չեն վիճարկել այդ փաստը:
«Զվարթնոցի արծիվ» ուղենիշ կոթողով յուրաքանչյուրս կարող էինք հպարտանալ որպես երկու մեծագույն արվեստագետների համագործակցության արդյունք, մինչդեռ այսօր, օգտագործելով երկու մեծերի անունները, փորձ է արվում վնասել նրանց թողած մշակութային ժառանգությանը:
«AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է Երվանդ Քոչարի թանգարանի և ժառանգների հեղինակային իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը և հետամուտ է լինելու, որ նմանատիպ հրապարակումներն անհետևանք չմնան նաև իրավական հարթությունում:
Tuesday, January 26, 2016
Նոր համագործակցություն Հայաստան-Լատվիա բիզնես ընկերությունների միջև
Առաջին անգամ AM իրավաբանական ընկերության հաճախորդները հնարավորություն են ստանում
միայն AM ընկերության գլխամասային գրասենյակ այցելելով բացել բանկային հաշիվ Baltikums միջազգային բանկում և ստանալ եվրոպական որակյալ բանկային ծառայություններ:
Baltikums բանկն իր ներկայացուցչությունների լայն ցանցի միջոցով ծառայություններ
է մատուցում ավելի քան 90 երկրներում, այդ թվում՝ Էստոնիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում,
Չինաստանում, Սինգապուրում, ԱՄԷ-ում:
Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Լատվիայում:
AM իրավաբանական ընկերության միջազգային գործընկերների
համալրումը նման կազմակերպությունով կնպաստի ընկերության հաճախորդներին առաջարկվող
նոր տեսակի ծառայությունների ձևավորմանը:
Wednesday, January 20, 2016
Այս տարվա առաջին բաց դռների օրը Գյումրու մասնաճյուղում՝ նաև
քրեական գործերով անվճար խորհրդատվություն
Գյումրու գրասենյակում 2016 թվականի առաջին անվճար իրավաբանական խորհրդատվության
օրը տեղի կունենա հունվարի 21-ին, 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Այսուհետ խորհրդատվությունը կտրամադրվի ինչպես քաղաքացիական և վարչական, անպես
էլ՝ քրեական իրավունքին առնչվող հարցերի շրջանակներում:
«AM» իրավաբանական ընկերության կողմից անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը
Գյումրու բնակիչներին կկրի շարունակական բնույթ:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Subscribe to:
Posts (Atom)
































