Նիդերլանդներում գործող խոշորագույն «Law & More» իրավաբանական
ընկերության հետ համագործակցության հուշագրի կնքմամբ «AM» իրավաբանական
ընկերությունը ձեռք է բերել նոր գործընկեր նոր տարածաշրջանում:
Գործունեության բազմամյա փորձ ունեցող «Law & More» ընկերությունը
մատուցում է ինչպես իրավաբանական (փաստաբանական), այնպես էլ հարկային
ոլորտի խորհրդատվական ծառայություններ՝ առավելապես կենտրոնացած լինելով
կորպորատիվ և հարկային իրավունքի ճյուղերում: Ընկերությունը հանդիսանում է
Հաագայում, Բրյուսելում և Վալենսիայում ներկայացուցչություններ ունեցող LCS
փաստաբանական ընկերակցության անդամ:
Նոր համագործակցությունը «AM» իրավաբանական ընկերության և «Law & More»
ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա բարձրորակ մասնագիտական
աջակցության միջոցով լուծել իրավական կամ հարկային ոլորտին առնչվող
ցանկացած խնդիր ինչպես Հայաստանի, այնպես էլ Նիդերլանդների տարածքում:
