AM ընկերությունը առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, որոնք մատուցվում են գիտակ և փորձված փաստաբաների կողմից
Tuesday, July 21, 2015
«AM» իրավաբանական ընկերությունը պաշտպանելու է անվաչմշկորդ Լևոն Աբգարյանի շահերը
Մի քանի ամիս առաջ հանրային լայն քննարկման առարկա դարձավ Երևանում չմուշկներ վարելով հայտնի դարձած Լևոն Աբգարյանի բնակարանի պատմությունը, որը բազմակողմանի լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցների կողմից: Վերջինս բազմիցս հայտարարել է, որ դարձել է խարդախության զոհ և զրկվել է իրեն պատկանող բնակարանի սեփականության իրավունքից:
Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և պահպանելով հեռուստաընկերությամբ հնչեցրած խոստումը՝ AM իրավաբանական ընկերությունը շարունակում է օգնել Լևոն Աբգարյանին իր օրինական շահերի պաշտպանության գործում:
Նշված խնդրի հետ կապված հարցուվել էր քրեական գործ և AM իրավաբանական ընկերությունը անվճար իրավաբանական օգնություն էր ցուցաբերում Լևոն Աբգարյանին նշված քրեական գործի շրջանակներում:
Այժմ արդեն հարցը տեղափոխվել է նաև քաղաքացիական դատավարության դաշտ և դատարան ներկայացվել է հայցադիմում՝ մեր վստահորդին իր բնակարանից վտարելու պահանջով:
AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Վանիկ Մարգարյանը պաշտպանելու է Լևոն Աբգարյանի շահերը դատարանում նաև այս քաղաքացիական գործի շրջանակներում՝ հիմնավորելով սեփականության իրավունքի դադարման ապօրինությունը:
«AM» իրավաբանական ընկերությունը մասնակցել են Սահմանադրության օրվան նվիրված հեծանվավազքին
Հուլիսի 5-ին Երևանում կայացավ Սահմանադրության օրվան նվիրված հեծանվավազք, որը կազմակերպված էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ջի Էմ Ջի» ընկերության աջակցությամբ: Մրցարշավին մասնակցում էին ավելի քան 60 հեծանվորդներ, որոնց թվում էին, իհարկե, «AM» իրավաբանական ընկերության թիմի ներկայացուցիչները: Գլխավոր իրավախորհրդատու բաժնետեր Դավիթ Հունանյանը, ավագ իրավախորհրդատու Վարդան Հարությունյանը և իրավախորհրդատու Արտյոմ Ստեփանյանը լուրջ մոտեցում ցուցաբերեցին մրցարշավին և միևնույն ժամանակ ստացան մեծ բավականություն իրենց մասնակցությունից:
«AM» իրավաբանական ընկերության թիմը մշտապես մասնակցում է նմանատիպ միջոցառումների և հանդիպումների, քանի որ մեծ կարևորություն է տալիս առողջ ապրելակերպին և դրան նպաստող ցանկացած նախաձեռնություններին:
Subscribe to:
Posts (Atom)

