Wednesday, September 23, 2015

«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանը պատասխանում է iravaban.net - ի հարցերին


«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանը, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում նախատեսվող Համաձայնության և Համագործակցության վարույթներին, բարձրացնում է այդ վարույթների դեպքերում հավասարության սկզբունքից շեղման թույլատրելիության սահմանադրությանը հակասելու հարցը:
Փաստաբանը առաջարկում է նաև, նախագծի ուժի մեջ մտնելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածը լրացնել 3-րդ մասով և առավել խիստ պատասխանատվություն նախատեսել Համագործակցության շրջանակներում կատարված սուտ մատնության համար:


AM իրավաբանական ընկերությունը այսուհետ առաջարկելու է նաև հաշտարարական ծառայություններ



Սույն թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության առաջին որակավորված հաշտարարները ստացան վկայագրեր՝ հիմք ընդունելով հաշտարարների որակավորման քննությունների արդյունքները: 

Որակավորված հաշտարարների թվում է նաև AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախոհրհդատու, փաստաբան Վանիկ Մարգարյանը, ինչի արդյունքում AM իրավաբանական ընկերությունը հետագայում առաջարկելու է նաև մասնագիտական հաշտարարական ծառայություններ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

AM իրավաբանական ընկերությունը պատրաստ է իր մասնակցությունը ունենալ Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման գործում, ինչը միտված է նպաստել վեճերի արտադատական լուծմանը հաշտության միջոցով: Հաշտարարը, որպես անկողմանակալ երրորդ անձ, իր ծառայությունների միջոցով օգտնելու է կողմերի հասնել փոխադարձ շահավետ հաշտության՝ խուսափելով երկարատև և ծախսատար դատական գործընթացներից: Նոր օրենսդրական կարգավորումների արդյունքում որակավորված հաշտարարների մասնակցությամբ կնքված հաշտության համաձայնությունը օրենքով սահմանված կարգով հաստատվում է նաև դատարանի կողմից և կատարվում հարկադիր կարգով, ինչը կնպաստի հաշտարարության արդյունավետության բարձրացմանը:

AM իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Ժիրայր Ղարագյոզյանը Սուր անկյուն հաղորդաշարում