Երևանում՝ «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում, տեղի ունեցավ աշխարհահռչակ
միջազգային ֆորեքս բրոքեր ForexTime ընկերության հայաստանյան գործառնական
գրասենյակի բացման պաշտոնական արարողությունը: Արարողությանը ներկա էին
հայաստանյան ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաև օտարերկրյա
հյուրեր: ForexTime ընկերությունն աշխարհում Forex ոլորտի առաջատար
ընկերություններից է, որը հայտնի է իր տեխնոլոգիական նորարարական
լուծումներով և բարձրորակ Forex ծառայություններով: Առաջարկելով օրինակելի
առևտրային պայմաններ և ծառայություններ՝ նախատեսված բոլոր մակարդակների
հաճախորդների համար, ու գործելով որպես տաղանդավոր ու փորձառու
մասնագետների թիմ՝ ForexTime-ն արագ դարձել է հանրահայտ ապրանքանիշ ողջ
աշխարհում: Այժմ ապրանքանիշը շարունակում է իր առաջխաղացումը հայաստանյան
նոր գրասենյակի բացմամբ, որը տեխնիկական աջակցություն է ցուցաբերելու
ForexTime-ին:
ForexTime ընկերության հայաստանյան գործառնական գրասենյակի կազմավորման
գործընթացին իր հատուկ մասնակցությունն է ունեցել «AM» իրավաբանական
ընկերությունը՝ այդպիսով հերթական անգամ աջակցելով Հայաստանում օտարերկրյա
ներդրումների ավելացմանը: Նորաստեղծ գրասենյակի կողմից ակնկալվող
գործունեության իրականացման ընթացքում նույնպես «AM» իրավաբանական
ընկերությունը շարունակելու է հանդիսանալ կազմակերպության իրավական աջակիցն
ու կայուն գործընկերը:
«AM» իրավաբանական ընկերությունը խիստ կարևորում է մեր երկրում
ներդրումների, այդ թվում՝ օտարերկրյա ներդրումների ավելացումը, և այդ
ոլորտում ունենալով երկարամյա փորձ՝ հաճախ նախաձեռնում է ներդրողների
մուտքը Հայաստան կամ ապահովում է բարձրորակ
իրավաբանական ծառայություններ և
համալիր իրավաբանական սպասարկում արդեն իսկ գործող օտարերկրյա
բիզնեսներին: