Tuesday, January 9, 2018

Նոր ներդրում՝ «AM» իրավաբանական ընկերության և Հայաստանի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ

Ազգությամբ հայ գործարարի կողմից ստեղծված և Կանադայում գրանցված «Վի.Էյչ.Էլ Դեվելոփմենթս» ընկերությունն ավելի քան քսան տարի գործունեություն է իրականացնում անշարժ գույքի ոլորտում:  Ընկերությունը ստեղծվել է Օնտարիոյի Նոր Տուն Երաշխիքային Ծրագրի շրջանակներում: «Վի.Էյչ.Էլ Դեվելոփմենթս»-ը մասնագիտացած է բազմաբնակարան շենքերի և առաձնատների կառուցապատման  ոլորտում և համարվում է կանադական անշարժ գույքի շուկայում գործող առաջատար և հեղինակավոր ընկերություններից մեկը:

Իրավաբանի գործին ծանոթացան տասնյակ երիտասարդներ

«AM»  իրավաբանական ընկերությունը հյուրընկալել էր «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավաբանական բաժնի ուսանողներին:
Փաստաբան Լևոն Սահակյանը ուսանողներին նախ ներկայացրեց քրեական դատավարության ընթացակարգը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց մինչև դատավճռի կայացում: Ամբողջապես պարզաբանվեց «հանցագործություն»  հասկացության էությունը: Ուսանողները հետաքրքրվեցին, թե ո՞ր դեպքերում անձը իրավունք ունի ցուցմունք չտալ վարույթ իրականացնող մարմնին, ինչու՞ է նախաքննությունը գաղտնի, արդյո՞ք կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել վարկային պարտավորությունները չկատարելու համար, ո՞ր դեպքերում կարող են հրավիրվել դռնփակ դատական նիստեր և այլն: Խոսվեց նաև եվրոպական դատարանի որոշումների դերի և նշանակության մասին: