«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը և գլխավոր
իրավախորհրդատու Նարինե Սարգսյանը հյուրընկալեցին Իրանի ամենափորձառու
առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը հանդիսացող Karimi &
Associates Law Firm-ի ներկայացուցիչներին, այդ թվում՝ կառավարիչ տնօրեն
Անուշիրվան Քարիմիին:
Հանդիպման արդյունքում երկու ընկերությունների միջև կնքվեց
համագործակցության հուշագիր, ինչը հնարավորություն կտա որակյալ
մասնագետների միջոցով լուծել մեր հաճախորդների հնարավոր իրավական խնդիրները
Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Հաշվի առնելով Հայաստանի ու Իրանի միջև բիզնես կապերի զարգացման ներկայիս
միտումները և գնահատելով այդ հարթության վրա բարձրակարգ իրավաբանական
ծառայությունների կարևորությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունն
այսուհետ կարող է իր հաճախորդներին առաջարկել Իրանում բիզնես սկսելու և
վարելու համար անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ, ինչպես նաև աջակցել
պարսկական հնարավոր ներդրումների իրականացմանը Հայաստանում:
