Tuesday, January 9, 2018

Նոր ներդրում՝ «AM» իրավաբանական ընկերության և Հայաստանի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ

Ազգությամբ հայ գործարարի կողմից ստեղծված և Կանադայում գրանցված «Վի.Էյչ.Էլ Դեվելոփմենթս» ընկերությունն ավելի քան քսան տարի գործունեություն է իրականացնում անշարժ գույքի ոլորտում:  Ընկերությունը ստեղծվել է Օնտարիոյի Նոր Տուն Երաշխիքային Ծրագրի շրջանակներում: «Վի.Էյչ.Էլ Դեվելոփմենթս»-ը մասնագիտացած է բազմաբնակարան շենքերի և առաձնատների կառուցապատման  ոլորտում և համարվում է կանադական անշարժ գույքի շուկայում գործող առաջատար և հեղինակավոր ընկերություններից մեկը:

Իրավաբանի գործին ծանոթացան տասնյակ երիտասարդներ

«AM»  իրավաբանական ընկերությունը հյուրընկալել էր «Եվրասիա» միջազգային համալսարանի իրավաբանական բաժնի ուսանողներին:
Փաստաբան Լևոն Սահակյանը ուսանողներին նախ ներկայացրեց քրեական դատավարության ընթացակարգը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց մինչև դատավճռի կայացում: Ամբողջապես պարզաբանվեց «հանցագործություն»  հասկացության էությունը: Ուսանողները հետաքրքրվեցին, թե ո՞ր դեպքերում անձը իրավունք ունի ցուցմունք չտալ վարույթ իրականացնող մարմնին, ինչու՞ է նախաքննությունը գաղտնի, արդյո՞ք կարելի է քրեական պատասխանատվության ենթարկել վարկային պարտավորությունները չկատարելու համար, ո՞ր դեպքերում կարող են հրավիրվել դռնփակ դատական նիստեր և այլն: Խոսվեց նաև եվրոպական դատարանի որոշումների դերի և նշանակության մասին:

Wednesday, November 15, 2017

«AM» իրավաբանական ընկերության գլխավոր խորհրդատուն օգնեց աշակերտներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում

«AM» իրավաբանական ընկերությունը նոյեմբերի 1-ին հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին: Կազմակերպված ընդունելության ընթացքում ընկերության գլխավոր իրավախորհրդատու, բաժնետեր Դավիթ Հունանյանը դպրոցականներին ներկայացրեց իրավաբանի մասնագիտության առանձնահատկությունները:
Միջոցառման նպատակներից էր հնարավորինս մատչելի ներկայացնել տարբեր գործառույթներ իրագործող իրավաբանների, դատավորների, նոտարների, քննիչների, փաստաբանների, դատախազների և այլ իրավաբանական մասնագիտություն ունեցողների աշխատանքի յուրահատկությունը:
Հնչեցին բազում հետաքրքիր հարցադրումներ և կարծիքներ: Արդյունքում աշակերտները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
«AM» առաջատար իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատուն ներկայացրեց նաև ընկերության կառուցվածքը, սկզբունքները, առաջարկվող ծառայությունները և այլ տեղեկություններ, որոնք կօգնեն աշակերտներին պատկերացում կազմել իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպության վերաբերյալ:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ մեր իրավախորհրդատուն ևս մեկ անգամ հնարավորություն ունեցավ նոր գիտելիքներ փոխանցել երիտասարդ սերնդին և օգնել աշակերտներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Կառավարության հիմնադրամն այսուհետ համագործակցելու է «AM» իրավաբանական և այլ առաջատար ընկերությունների հետ

https://www.youtube.com/watch?v=vV3VsUESJ88
Կառավարության հիմնադրամն այսուհետ համագործակցելու է «AM» իրավաբանական և այլ առաջատար ընկերությունների հետ

#ՆԵՐԴՐՈՒՄԿԱ. 100-ից ավել նոր ընկերություններ միայն «AM»-ի միջոցով

Միայն 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում «AM» իրավաբանական ընկերության մասնագիտացած իրավաբանները փաստաբան Նարինե Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանում ստեղծել են ավելի քան 100 նոր ընկերություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, սպասարկման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Ընդ որում, ընկերությունների և կազմակերպությունների մեծամասնությունն ունեցել է կա՛մ օտարերկրյա հիմնադիրներ, կա՛մ օտարերկրյա կապիտալի մասնաբաժին։
Այդ ընկերությունների համար ոչ միայն արագ կազմակերպվել է գրանցման ողջ գործընթացը, այլև ներկայացվել է հայաստանյան շուկայի վերլուծություն և ըստ ոլորտների ներդրումների կատարման նպատակահարմարության ու շահութաբերության գնահատում։ Շատ դեպքերում նաև «AM» իրավաբանական ընկերությունն իրականացրել է նորաբաց բիզնեսների հետագա իրավաբանական սպասարկում։ Հարկ է նշել, որ վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և, իհարկե, հայերեն լեզուներով:
Անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանում որևէ ընկերության կամ կազմակերպության գրանցումը դարձել է շատ դյուրին, եթե փաստաթղթավորումն արվում է գրագետ և առանց լուրջ խոտանների, ինչը վկայում է ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի աշխատանքների բարելավման մասին։
Այսպիսով, հավատարիմ մնալով Հայաստանում ներդրումների աջակցման սկզբունքին և կարևորելով ներդրումների դերը երկրի տնտեսության զարգացման գործում՝ «AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է ապահովել ներդրողների մուտքը շուկա և նրանց ապահով գործունեությունը Հայաստանում։

Եվրոպական 9 երկրներում հայ գործարարներն այսուհետ ունեն իրավական պաշտպանության նոր հնարավորություն

Հոկտեմբերի 4-ին կայացավ Հայ-չեխական գործարար համաժողովը, որի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը:
«AM» իրավաբանական ընկերությունը համաժողովի ընթացքում մի շարք համաձայնություններ ձեռք բերեց Չեխիայի արդյունաբերական միության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու մեջ հետաքրքրված չեխ գործարարներին իրավական աջակցություն ցույց տալու հետ կապված: Բացի այդ, Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերությունը չեխ գործարարներին առաջարկեց անվճար առաջնային խորհրդատվություն՝ Հայաստանում ընկերություն հիմնադրելու ընթացակարգի և առանձնահատկությունների առնչությամբ:
Համաժողովի ընթացքում հնարավորություն ստեղծվեց ամրապնդել կապերը չեխական առաջատար Peterka & Partners իրավաբանական ընկերության հետ, որի հետ «AM» իրավաբանական ընկերությունը նախկինում արդեն ունեցել էր համագործակցության փորձ մի քանի իրավաբանական գործերով:
Նկատի ունենալով, որ Peterka & Partners ընկերությունն ունի մասնաճյուղեր եվրոպական 9 երկրներում (Բուլղարիա, Լեհաստան, Բելառուս, Հունգարիա, Ռումինիա, Չեխիա, Ուկրաինա, Սլովակիա, Ռուսաստան)՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձրակարգ իրավաբանական ծառայություններ առաջարկել: Մյուս կողմից, համաձայնություն ձեռք բերվեց աջակցություն տրամադրել Peterka & Partners ընկերության բոլոր այն հաճախորդներին, որոնք հետաքրքրություն կունենան ներդրումներ անել, գործունեություն ծավալել կամ իրենց շահերը պաշտպանել Հայաստանում:

Մանկավարժը արդարություն գտավ դատարանում

Երևանի դպրոցներից մեկի տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու ոչ մի կերպ չհիմնավորված կասկածանքով: Այդ անհիմն մեղադրանքի արդյունքում այս տարվա հունիսին քննիչի  որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել էր տնօրենի  պաշտոնավարությունը:
Դպրոցի տնօրենը դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը՝ իր խախտված իրավունքները վերականգնելու և իրեն անհիմն մեղադրանքներից պաշտպանելու համար: «AM» իրավաբանական ընկերության պրոֆեսիոնալ փաստաբանական թիմը Լևոն Սահակյանի գլխավորությամբ ստանձնեց տուժած մանկավարժի պաշտպանությունը և, որպես առաջնային քայլ, քննիչի նշված որոշման դեմ բողոք ներկայացրեց դատախազություն:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը մերժեց քննիչի որոշման դեմ բերված բողոքը, և փաստաբան Լևոն Սահակյանի թիմը ստիպված եղավ քննիչի որոշումը բողոքարկել դատարանում: Դատարանը բավարարեց մանկավարժի բողոքը՝ պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերացնելու տնօրենի իրավունքների խախումը, և իր որոշմամբ հնարավորություն տվեց տնօրենին վերակագնվել աշխատանքում:
Գործի քննությունը շարունակվում է, և «AM» իրավաբանական ընկերության արհեստավարժ թիմը կշարունակի պայքարել անհիմն մեղադրվող մանկավարժի իրավունքների լիակատար վերականգնման համար: