Showing posts with label լավագույն իրավաբանական ընկերություն. Show all posts
Showing posts with label լավագույն իրավաբանական ընկերություն. Show all posts

Tuesday, September 6, 2016

Գյումրիում կայանալիք ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունքի իրացմանն առնչվող հարցերով անվճար խորհրդատվության օր Գյումրու մասնաճյուղում




    
      2016թ. հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կարևորելով ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրը ընտրողների, վստահված անձանց, դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների ազատ իրացումն ու խախտված իրավունքների արագ վերականգնումը՝ «AM» իրավաբանական ընկերությունը Գյումրու գրասենյակում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական օրը Գյումրու բնակիչներին տրամադրելու է  խորհրդատվություն և պարզաբանումներ ընտրական իրավունքին վերաբերող հարցերով:

       Բաց դռների հերթական օրը կկայանա օգոստոսի 18-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
       Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:

Thursday, June 2, 2016

Սերվիտուտ սահմանելու պահանջով հերթական հաղթանակը «AM» ընկերության Pro Bono գործերի շրջանակներում



   Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած սկզբունքին՝ «AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է հասարակական հիմունքներով իրավական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին՝ նպաստելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը:

    Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչ Մարիետա Հովհաննիսյանը դիմել է ընկերությանը՝ իր գույքի օգտագործման շուրջ առաջացած վեճի լուծման նպատակով: Վեճն առնչվում էր մի իրավիճակի, երբ սեփական գույքով անարգել  և լիարժեք օգտվելը կախված էր հարևանությամբ գտնվող անձանց հողատարածք մուտք գործելու հետ: Հարևանների կողմից նշված գործողություններն արգելելն անհնարին էին դարձրել սեփական գույքն ըստ հայեցողության քաղաքացու կողմից օգտագործելը: Քաղաքացին դիմել էր դատարան՝ խնդրելով հարկադիր սերվիտուտ սահմանել հարևան հողատարածքի նկատմամբ, սակայն վերջինիս պահանջը դատարանի վճռով մերժվել էր:

 «AM» իրավաբանական ընկերության կողմից Հովհաննիսյանի շահերի պաշտպանությունն ստանձնելուց հետո Ընկերության փաստաբանների հմուտ և արհեստավարժ աշխատանքի արդյունքում նշված վճիռը վերաքննիչ դատարանի կողմից բեկանվել է և գործի նոր քննության արդյունքում Մարիետա Հովհաննիսյանի խնդիրը լուծվել է. սահմանվել է հարկադիր սերվիտուտ հարևան հողատարածքի նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանության ակտերի վիճարկման հարցերով անվճար իրավաբանական խորհրդատվության օր Գյումրու գրասենյակում

   
    Երթևեկության կանոնների խախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրմամբ պայմանավորված կտրուկ աճել է ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից կայացվող վարչական ակտերի քանակը: Կարևորելով կայացված ակտերի վիճարկման ճանապարհով վարորդների իրավունքների պաշտպանության խնդիրը, ինչպես նաև հաշվի առնելով նշված ակտերով արդեն իսկ սահմանված տուգանքների վճարման դժվարությունները՝ «AM» իրավաբանական ընկերությունը Գյումրու գրասենյակում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական օրը Գյումրու բնակիչ վարորդներին տրամադրելու է  խորհրդատվություն և պարզաբանումներ Ճանապարհային ոստիկանության ակտերի վիճարկմանն առնչվող հարցերով:

        Բաց դռների հերթական օրը կկայանա մայիսի 26-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:

        Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով: - See more at: http://am.am/arm/news/555/tchanaparhayin-ostikanutyan-akteri-vitcharkman-harcerov-anvtchar-iravabanakan-khorhrdatvutyan-or-gyumru-grasenyakum.html#sthash.HZu58Bhd.dpuf

Tuesday, May 10, 2016

«AM» իրավաբանական ընկերության թիմին է միանում նոր արտոնագրված փաստաբան




    Ապրիլի 30-ին ՀՀ Փաստաբանների պալատի կողմից փաստաբանական գործունեության արտոնագրեր շնորհվեցին ՀՀ փաստաբանական դպրոցի շրջանավարտներին: Որակավորման քննությունները հաջողությամբ հանձնած և փաստաբանական գործունեության արտոնագիր ստացած շրջանավարտների թվում է նաև «AM» իրավաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու Վարդան Հարությունյանը: Այսուհետ, «AM» իրավաբանական ընկերության թիմը համալրված է ևս մեկ փաստաբանով: