Showing posts with label փաստաբան. Show all posts
Showing posts with label փաստաբան. Show all posts

Tuesday, March 29, 2016

Իրավական խնդիրների լուծման նոր հնարավորություններ «AM» իրավաբանական ընկերության միջազգային գործընկերների միջոցով


    «AM» իրավաբանական ընկերությունն ընդլայնում է իր հաճախորդներին մատուցվող ծառայությունների տարածքն ու շրջանակը՝ կնքելով փոխգործակցության նոր համաձայնագրեր իրավաբանական ծառայություններ մատուցող օտարերկրյա կազմակերպությունների հետ:
    «AM» իրավաբանական ընկերության նոր գործընկերն է Ուկրաինայում գործող «Первая Украинская Долговая Компания» գործակալությունը, որի արհեստավարժ թիմը մասնագիտացած է Ուկրաինայի տարածքում պարտքերի հետ գանձման ուղղությամբ մատուցվող բոլոր ծառայությունների մասով: Այս համագործակցության արդյունքում «AM» իրավաբանական ընկերության հաճախորդները կկարողանան լուծել չվճարված գումարային պարտավորությունների հետ գանձման իրենց խնդիրներն Ուկրաինայում  ինչպես արտադատական ճանապարհով, այնպես էլ դատական և դատական ակտերի հարկադիր կատարման բոլոր փուլերում:
  Եվս մեկ համագործակցության հուշագրի կնքմամբ «AM» իրավաբանական ընկերությունը համագործակցելու է հնդկական IP TRACTUS մտավոր սեփականության ոլորտում գործող կազմակերպության հետ: Որակյալ մասնագիտական թիմն ապահովում է ապրանքային նշանների գրանցման ողջ գործընթացն ու դրան առնչվող ցանկացած հարցի լուծումը՝ ներկայացնելով նաև հաճախորդի շահերը հնդկական Մտավոր սեփականության գործակալությունում:

Monday, April 27, 2015

AM ընկերության փաստաբանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցազրույց է տվել բելգիական առաջատար հեռուստաընկերությանը

«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանը բելգիական ֆրանսալեզու RTL-TVI հեռուստաընկերության կողմից նկարահանվող Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, դրա նշանակությունը և ստեղծման պատմությունը:
RTL-TVI հեռուստաընկերության լրագրող Ժան Պիեռ Մարտինին տրված հարցազրույցի ընթացքում Նարինե Սարգսյանը ներկայացրել է մանրամասներ Հայոց ցեղասպանության իրականացման, ցեղասպանության փաստի ժխտման և ցեղասպանության ճանաչման իրավական հիմքերի վերաբերյալ:
Հաղորդաշարը հեռարձակվելու է ընդարձակ հեռուստալսարան ունեցող RTL-TVI հեռուստաընկերությամբ, որը մեծապես կնպաստի այդ երկրում և, առհասարակ, Եվրոպայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային հանրության իրազեկմանը:

Wednesday, April 8, 2015

Նոր համագործակցություն Իրանում և Սլովակիայում գործող առաջատար իրավաբանական ըկերությունների հետ

«AM» իրավաբանական ըկերությունը համագործակցության նոր հուշագրեր է կնքել Իրանում «Alreza Shahidi Razavi & Associates»  և Սլովակիայում գործող «JUDr. Daniela Jezova»  իրավաբանական ընկերությունների հետ: Համագործակցությունը նման առաջատար ընկերությունների հետ ևս մեկ անգամ հնարավորություն կընձեռի մեր հաճախորդներին ստանալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն  Իրանում և Սլվակիայում, որտեղ նրանց շահերը կպաշտպանվեն ոլորտի առաջատարների կողմից:
«AM»  իրավաբանական ընկերությունը արդեն իսկ ունի համագործակցության հուշագրեր կնքած Եվրոպայում, Իրանում, Ռուսաստանում և Վրաստանում գործող մի շարք առաջատար իրավաբանական ընկերությունների հետ: 

Saturday, December 21, 2013

Փաստաբանական Ծառայությունների Կարևորությունը Գործարարների Համար



Արդի հարափոփոխ աշխարհում, որտեղ յուրքանչյուր ընկերություն` փոքր թե միջին, ձգտում է ստեղծել կայուն սպառողական միջավայր և իր արտադրանքով գրավել նորանոր շուկաներ, յուրաքանչյուր սեփականատիրոջ համար կարևոր է դառնում գրագետ բիզնեսի վարումը` համապատասխան իրավական նորմերի ու օրենքների: Փաստաբանական ծառայություններից օգտվելը, հմուտ փաստաբանի հետ խորհրդակցությունները բիզնեսի տարբեր բնագավառներում շատ կարևոր է, առաջի հերթին հենց գործարարի համար:

Thursday, December 19, 2013

«AM» իրավաբանական ընկերությունը համագործակցում է Ռուսաստանի երկու առաջատար իրավաբանական ընկերությունների հետ

AM իրավաբանական ընկերություն
«AM» իրավաբանական ընկերությունը կնքել է  համագործակցության հուշագրեր Ռուսաստանի երկու առաջատար «Ռուսիչ» եւ «BRC» իրավաբանական ընկերությունների հետ: 
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե սույն համագործակցությունը թույլ կտա ամրապնդել ընկերության դիրքերը իրավաբանական ծառայությունների գլոբալ շուկայում եւ լավագույնս պաշտպանել իր հաճախորդների շահերը Հայաստանի սահմաներից դուրս: