Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում ներդրումներ անելու Հայաստանի
գործարարների ու քաղաքացիների հետաքրքրությունն օրեցօր աճում է, ինչպես
նաև այն, որ Վրաստանը վերածվում է տարածաշրջանի ֆինանսական ու
առևտրատնտեսական կենտրոնի` «AM» իրավաբանական ընկերությունը որոշել է
ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը հարևան երկրում:
Այսուհետ մեր հաճախորդները հնարավորություն կունենան Վրաստանում ստանալ
ինչպես իրավաբանական խնդիրներով պրոֆեսիոնալ խորհրդատվություն, այնպես էլ
օգտվել որակյալ դատական պաշտպանության հնարավորությունից:
Այս նպատակով Վրաստանի առաջատար «J&T Consulting» ընկերության և «AM» իրավաբանական ընկերության միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր:
«J&T Consulting»-ը իրավաբանական որակյալ ծառայություններ մատուցող
վրացական արդեն երրորդ ընկերությունն է, որի հետ հաստատել ենք
գործընկերային կայուն հարաբերություններ:
«J&T Consulting» ընկերության գործունեությունն առավելապես առնչվում է
բիզնեսի իրավական խնդիրների լուծման և դատարաններում ու պետական
մարմիններում նրանց շահերի վստահելի պաշտպանության հետ:
