Ճանապարհային երթևեկության անվտանգության
ապահովման հարցերը Հայաստանում առաջնահերթ են, քանի որ մեր երկրում ավելի շատ հետիոտներ
ու վարորդներ դառնում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման զոհ: Երբեմն
Հայաստանի իրավաբանական ընկերությունները
բախվում են այնպիսի դեպքերի, երբ վթարը տեղի է ունեցել հետիոտնի պատճառով:
Այս դեպքում
պետք է դիմել դատարան, քանի որ եթե ապացուցվի հետիոտնի մեղավորությունը, ապա նա կպարտադրվի
հոգալ բոլոր ծախսերը՝ կապված մեքենայի վերանորոգման ու տուժվածներին բժշկական օգնություն
ցուցաբերելու հետ: Ցավոք, մեր երկրում հետիոտնի իրավունքների ոտնահարումը հաճախ մատնվում
է անուշադրության, քանի որ որոշ անձինք բացահայտ խախտում են կայանման ու վարելու օրենքները:
Այն դեպքում, եթե հետիոտնը ստացել է ծանր վնասվածքներ վարորդի պատճառով, փաստաբանները Հայաստանում խորհուրդ են տալիս
անմիջապես փորձել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առաջարկելով տուժվածին դրամային
փոխհատուցում, քանի որ դատական գործընթացը կարող է բերել ավելի վատ հետևանքների: