Saturday, May 17, 2014

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանում



Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանում առաջնահերթ են, քանի որ մեր երկրում ավելի շատ հետիոտներ ու վարորդներ դառնում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման զոհ: Երբեմն Հայաստանի իրավաբանական ընկերությունները բախվում են այնպիսի դեպքերի, երբ վթարը տեղի է ունեցել հետիոտնի պատճառով: 
Այս դեպքում պետք է դիմել դատարան, քանի որ եթե ապացուցվի հետիոտնի մեղավորությունը, ապա նա կպարտադրվի հոգալ բոլոր ծախսերը՝ կապված մեքենայի վերանորոգման ու տուժվածներին բժշկական օգնություն ցուցաբերելու հետ: Ցավոք, մեր երկրում հետիոտնի իրավունքների ոտնահարումը հաճախ մատնվում է անուշադրության, քանի որ որոշ անձինք բացահայտ խախտում են կայանման ու վարելու օրենքները: Այն դեպքում, եթե հետիոտնը ստացել է ծանր վնասվածքներ վարորդի պատճառով, փաստաբանները Հայաստանում խորհուրդ են տալիս անմիջապես փորձել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առաջարկելով տուժվածին դրամային փոխհատուցում, քանի որ դատական գործընթացը կարող է բերել ավելի վատ հետևանքների:

Wednesday, January 29, 2014

Փաստաբան Երևանում

Կյանքում լինում են պահեր, երբ մեզ ուղղակի անհրաժեշտ է փաստաբանի օգնությունը, և այն լինում է անգնահատելի: Փաստաբանը կարող է օգնել լուծել այնպիսի խնդիրներ, որոնք թվում են անլուծելի, պարզաբանել բարդ իրավիճակները և պաշտպանել մարդուն, ով ընկել է այսպիսի դրության մեջ:

Հանդիսանալով օրենսդիր գործունեության շարժիչ ուժերից մեկը` փաստաբանը կարող է լուծել բարդ խնդիրներ, որոնք առաջանում են այլ քաղաքացիների, ընկերությունների ու հասարակության որոշ ներկայացուցիչների անօրինական գործողությունների արդյունքում ուրիշների նկատմամբ: Բարեբախտաբար, ներկայումս Հայաստանում կան փաստաբաններ, ովքեր մատուցում են բարձրակարգ ծառայություններ ցանկացած տեսակի օրինական խնդիրների լուծման համար: