Showing posts with label Էյ-Էմ ընկերության նոր գործընկեր. Show all posts
Showing posts with label Էյ-Էմ ընկերության նոր գործընկեր. Show all posts

Tuesday, September 6, 2016

Նոր գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետությունում


    «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանը հյուրընկալեցին Իրանի ամենափորձառու առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը հանդիսացող Karimi & Associates Law Firm-ի ներկայացուցիչներին, այդ թվում՝ կառավարիչ տնօրեն Անուշիրվան Քարիմիին: 
      Հանդիպման արդյունքում երկու ընկերությունների միջև կնքվեց համագործակցության հուշագիր, ինչը հնարավորություն կտա որակյալ մասնագետների միջոցով լուծել մեր հաճախորդների հնարավոր իրավական խնդիրները Իրանի Իսլամական Հանրապետությունում:
      Հաշվի առնելով Հայաստանի ու Իրանի միջև բիզնես կապերի զարգացման ներկայիս միտումները և գնահատելով այդ հարթության վրա բարձրակարգ իրավաբանական ծառայությունների կարևորությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունն այսուհետ կարող է իր հաճախորդներին առաջարկել Իրանում բիզնես սկսելու և վարելու համար անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ, ինչպես նաև աջակցել պարսկական հնարավոր ներդրումների իրականացմանը Հայաստանում:

Tuesday, April 26, 2016

Արաբական Միացյալ Էմիրություններում նոր գործընկեր

    
    AM իրավաբանական ընկերությունը գործընկերության նոր պայմանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրություններում հաջողությամբ գործող Commitbiz խորհրդատվական ընկերության հետ: Commitbiz-ը արհեստավարժ խորհրդատվական ծառայություններ մատուցող մասնագիտացած ընկերություն է, որն իրականացնում է կազմակերպությունների գրանցում, հարկային պլանավորում և աուդիտ, բիզնես ռազմավարության մշակում, ապրանքային նշաննների գրանցում, մտավոր սեփականության պաշտպանություն և բիզնեսի բարենպաստ վարման համար անհրաժեշտ այլ գործունեություն:
Նոր գործընկերոջ հետ ձեռքբերված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս AM իրավաբանական ընկերության գործարար հաճախորդներին այցելելով մեր ընկերության գրասենյակ լիարժեքորեն օգտվել Commitbiz ընկերության ծառայություններից, մասնավորապես գրանցել ընկերություն ԱՄԷ-ում՝ գործընթացի փաստաթղթավորման հետ կապված խնդիրների լուծումն ամբողջությամբ վստահելով սպառիչ գիտելիքներով օժտված երկու ընկերությունների թիմերին: - See more at: http://am.am/arm/news/536/arabakan-miacyal-emirutyunnerum-nor-gortsynker.html#sthash.VcjP89Qh.dpuf
    Նոր գործընկերոջ հետ ձեռքբերված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս AM իրավաբանական ընկերության գործարար հաճախորդներին այցելելով մեր ընկերության գրասենյակ լիարժեքորեն օգտվել Commitbiz ընկերության ծառայություններից, մասնավորապես գրանցել ընկերություն ԱՄԷ-ում՝ գործընթացի փաստաթղթավորման հետ կապված խնդիրների լուծումն ամբողջությամբ վստահելով սպառիչ գիտելիքներով օժտված երկու ընկերությունների թիմերին: