Monday, February 13, 2017

Իր աշխատակիցների փոխարեն բանակի համար գանձվող 1000-ական դրամները կվճարի «AM» ընկերությունը





Առանձնապես բարդ աշխատանքային վեճերով «Beeline» ընկերության շահերն այսուհետ ներկայացնելու է «AM» իրավաբանական ընկերությունը



Մասնակցելով «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից իրավաբանական ծառայությունների գործընկեր իրավաբանական կազմակերպության ընտրության համար հայտարարված մրցույթին՝ «AM» ընկերությունը վարկանիշային գնահատման չափանիշներով հաղթող է ճանաչվել:
Հանդիսանալով հայաստանյան շուկայում առաջատար իրավաբանական ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր բնագավառներում, մեր ընկերությունը  հնարավորություն է տալիս ինչպես իր ծառայություններից  մշտապես օգտվող կազմակերպություններին, այնպես էլ նոր հաճախորդներին ստանալ բարձրորակ փաստաբանական ծառայություններ նաև հատուկ բարդության գործերով:
Հայաստանում հեռահաղորդակցման ծառայություններ  մատուցող երեք խոշոր օպերատորներից մեկը հանդիսացող «Beeline» ընկերությունն այսուհետ մեր վստահելի գործընկերն է, որի շահերն առանձնահապես բարդ աշխատանքային վեճերով բոլոր դատական ատյաններում ներկայացնելու են մեր փաստաբանները:

Նոր հնարավորություն Շիրակի պետական համալսարանի ուսանողների համար

Այսուհետ Շիրակի պետական համալսարանի լավագույն ուսանողները կվերապատրաստվեն «AM» ընկերության Գյումրիի գրասենյակում: Ապագա իրավաբանները կստանան պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև հատուկ մասնագիտացում պահանջող հարցերի պարզաբանում:
Իրավաբանական ընկերության և համալսարանի կողմից սկսված նոր ծրագրի իրականացումը նախատեսում է նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող իրավաբանական և ուսումնակրթական բնույթի միջոցառումների իրականացում, գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում:
Այսպիսով, ապահովելով առաջատար համալսարանների և կրթական այլ հաստատությունների հետ հաջողված համագործակցության շարունակականությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունը նախաձեռնում է հերթական ծրագիրը, որն այս անգամ իրականացվելու է մեր ընկերության Գյումրիի գրասենյակի ներուժով՝ մասնագիտական փորձի ձեռքբերման նոր հնարավորություններ ապահովելով Շիրակի պետական համալսարանի ուսանողների համար:

2017 թվականի առաջին բաց դռների օրը մեր ընկերության Գյումրիի գրասենյակում

«AM» իրավաբանական ընկերության Գյումրիի գրասենյակում շարունակվում է անվճար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը Գյումրիի բնակիչներին:

Անվճար խորհրդատվության ընթացքում կարող եք ստանալ ձեր խնդիրներին վերաբերող պարզաբանումներ ինչպես քաղաքացիական և վարչական, անպես էլ քրեական իրավունքին առնչվող հարցերի շրջանակներում:

Այս տարվա առաջին բաց դռների օրը տեղի կունենա հունվարի 26-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:

Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով: