Monday, September 26, 2016

Մասնագիտացված նոր ծառայություն մեր ընկերության ծառայությունների փաթեթում

Ընդլայնելով արդեն իսկ մատուցվող իրավաբանական ծառայությունների շրջանակը՝ «AM» իրավաբանական ընկերությունն այսուհետ առաջարկում է արտոնագրային հավատարմատարի մասնագիտացված ծառայություններ ապրանքային նշանների հետ կապված ցանկացած հարցով ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա հաճախորդներին:
«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը ձեռք է բերել արտոնագրային (ապրանքային նշանների) հավատարմատարի որակավորում՝ հավաստելով մեր ընկերության կողմից մտավոր սեփականության և ապրանքային նշանների ոլորտում առաջարկվող ծառայությունների որակը:
Մասնագիտացած միջազգային կառույցների հետ համագործակցության շնորհիվ մեր ընկերությունը կարող է իր հաճախորդներին առաջարկել նաև ապրանքային նշանների միջազգային գրանցում և նշանների պաշտպանություն աշխարհի տարբեր կետերում:

Wednesday, September 14, 2016

Փնտրում ենք վրացերեն լեզվին տիրապետող իրավաբան


    Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վրացերեն լեզվին տիրապետող իրավաբանի, ով կարող է զբաղվել Թբիլիսիում գործունեություն իրականացնող «AM» իրավաբանական ընկերության հաճախորդի շահերի պաշտպանությամբ: Ցանկալի է նաև անգլերեն լեզվի իմացությունը: Քանի որ հնարավոր է որոշակի աշխատանքների իրականացման անհրաժեշտություն նաև Վրաստանի տարածքում, այդ պատճառով տեղի փաստաբանական գործունեության իրականացման արտոնագրի առկայությունը նախընտրելի է:

     «AM» իրավաբանական ընկերության մի քանի հաճախորդներ արդեն իսկ բիզնես գործունեություն են ծավալել Վրաստանում, և այդ կապակցությամբ ընդլայնվում են նաև մեր ծառայությունները վրացական շուկայում: Ծառայությունների ծավալի մեծացմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել համալրել մեր ընկերության ինչպես իրավաբանական, այնպես էլ վարչական թիմը: Այդ նպատակով խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականները info@am.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել մեր երևանյան գրասենյակ՝ 060 44 26 26 հեռախոսահամարով:

Tuesday, September 13, 2016

AM-ն ընդլայնում է իր ծառայությունները Վրաստանում


      Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում ներդրումներ անելու Հայաստանի գործարարների ու քաղաքացիների հետաքրքրությունն օրեցօր աճում է, ինչպես նաև այն, որ Վրաստանը վերածվում է տարածաշրջանի ֆինանսական ու առևտրատնտեսական կենտրոնի` «AM» իրավաբանական ընկերությունը որոշել է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը հարևան երկրում: Այսուհետ մեր հաճախորդները հնարավորություն կունենան Վրաստանում ստանալ ինչպես իրավաբանական խնդիրներով պրոֆեսիոնալ խորհրդատվություն, այնպես էլ օգտվել որակյալ դատական պաշտպանության հնարավորությունից: 

   Այս նպատակով Վրաստանի առաջատար «J&T Consulting» ընկերության և «AM» իրավաբանական ընկերության միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր: «J&T Consulting»-ը իրավաբանական որակյալ ծառայություններ մատուցող վրացական արդեն երրորդ ընկերությունն է, որի հետ հաստատել ենք գործընկերային կայուն հարաբերություններ:

   «J&T Consulting» ընկերության գործունեությունն առավելապես առնչվում է բիզնեսի իրավական խնդիրների լուծման և դատարաններում ու պետական մարմիններում նրանց շահերի վստահելի պաշտպանության հետ:

Tuesday, September 6, 2016

Գյումրիում կայանալիք ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունքի իրացմանն առնչվող հարցերով անվճար խորհրդատվության օր Գյումրու մասնաճյուղում




    
      2016թ. հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կարևորելով ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրը ընտրողների, վստահված անձանց, դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների ազատ իրացումն ու խախտված իրավունքների արագ վերականգնումը՝ «AM» իրավաբանական ընկերությունը Գյումրու գրասենյակում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական օրը Գյումրու բնակիչներին տրամադրելու է  խորհրդատվություն և պարզաբանումներ ընտրական իրավունքին վերաբերող հարցերով:

       Բաց դռների հերթական օրը կկայանա օգոստոսի 18-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
       Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:

Հարկային և իրավական հարցերով աջակցություն մեր հաճախորդներին՝ այսուհետ նաև Նիդերլանդներում


      Նիդերլանդներում գործող խոշորագույն «Law & More» իրավաբանական ընկերության հետ համագործակցության հուշագրի կնքմամբ «AM» իրավաբանական ընկերությունը ձեռք է բերել նոր գործընկեր նոր տարածաշրջանում: 
     Գործունեության բազմամյա փորձ ունեցող «Law & More» ընկերությունը մատուցում է ինչպես իրավաբանական (փաստաբանական), այնպես էլ հարկային ոլորտի խորհրդատվական ծառայություններ՝ առավելապես կենտրոնացած լինելով կորպորատիվ և հարկային իրավունքի ճյուղերում: Ընկերությունը հանդիսանում է Հաագայում, Բրյուսելում և Վալենսիայում ներկայացուցչություններ ունեցող LCS փաստաբանական ընկերակցության անդամ:  
      Նոր համագործակցությունը «AM» իրավաբանական ընկերության և «Law & More» ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա բարձրորակ մասնագիտական աջակցության միջոցով լուծել իրավական կամ հարկային ոլորտին առնչվող ցանկացած խնդիր ինչպես Հայաստանի, այնպես էլ Նիդերլանդների տարածքում:

Նոր գործընկեր Իրանի Իսլամական Հանրապետությունում


    «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանը հյուրընկալեցին Իրանի ամենափորձառու առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը հանդիսացող Karimi & Associates Law Firm-ի ներկայացուցիչներին, այդ թվում՝ կառավարիչ տնօրեն Անուշիրվան Քարիմիին: 
      Հանդիպման արդյունքում երկու ընկերությունների միջև կնքվեց համագործակցության հուշագիր, ինչը հնարավորություն կտա որակյալ մասնագետների միջոցով լուծել մեր հաճախորդների հնարավոր իրավական խնդիրները Իրանի Իսլամական Հանրապետությունում:
      Հաշվի առնելով Հայաստանի ու Իրանի միջև բիզնես կապերի զարգացման ներկայիս միտումները և գնահատելով այդ հարթության վրա բարձրակարգ իրավաբանական ծառայությունների կարևորությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունն այսուհետ կարող է իր հաճախորդներին առաջարկել Իրանում բիզնես սկսելու և վարելու համար անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ, ինչպես նաև աջակցել պարսկական հնարավոր ներդրումների իրականացմանը Հայաստանում:

Գյումրու գրասենյակի հերթական բաց դռների օրվա հիմնական ուղղությունն այս անգամ ժառանգության հետ կապված խնդիրներն են

    
        Շարունակելով անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել Գյումրու բնակիչներին և հաշվի առնելով ժառանգության հետ կապված խնդիրներով հաճախորդների հարցումների մեծ քանակը՝ «AM» իրավաբանական ընկերությունը հայտարարում է իր հերթական բաց դռների օրը, այս անգամ առավելապես ժառանգության բացման, դրա ընդունման կարգի, ինչպես նաև ժառանգվող գույքի բաժանման հետ առնչվող հարցերի շուրջ: 
         Բաց դռների օրը կկայանա հուլիսի 28-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
         Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով: