ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լևոն Սահակյանի և «AM» իրավաբանական ընկերության միջև հոկտեմբերի 4-ին ստորագրված պայմանագրով փաստաբան Լևոն Սահակյանը դարձավ «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ընկերության գլխամասային գրասենյակում:
«AM» ընկերության նոր բաժնետերն իր մասնագիտական գործունեության ընթացքում մի շարք քրեական գործերով արձանագրել է հաղթանակներ՝ իր վստահորդների համար ապահովելով բարձրորակ փաստաբանական ծառայություններ: Բանակցություններ վարելու նրա բացառիկ հմտության շնորհիվ իրավական վեճ ունեցող բազմաթիվ հաճախորդների խնդիրներ ստացել են դրական լուծում: Լևոն Սահակյանը հանդիսանում է նաև դատական ակտերի և դատավորների վարկանիշավորման «HelpCourt» համակարգի գաղափարի հեղինակն ու ծրագրի իրականացման ղեկավարը:
AM ընկերությունը առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, որոնք մատուցվում են գիտակ և փորձված փաստաբաների կողմից
Wednesday, October 5, 2016
Monday, September 26, 2016
Աթենքում կայացած տնօրենների խորհրդի նիստին և «Քաղաքացիություն ու ներգաղթ Եվրոպայում» գիտաժողովին մասնակցել է նաև հայաստանյան պատվիրակությունը
Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Մինասյանի ղեկավարած պատվիրակությունը Աթենքում մասնակցել է միջազգային հեղինակավոր կառույցի տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ են 14 եվրոպական երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, 6 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և աշխարհի 64 լավագույն համալսարանների ղեկավարներ:
Տնօրենների խորհրդի նիստին հաջորդել է «Իրավունքներ առանց սահմանների. Քաղաքացիություն և ներգաղթ Եվրոպայում» խորագրով գիտաժողովը, որի ընթացքում եվրոպական առաջատար համալսարանների դասախոսները ներկայացրել են Եվրոպայում ներգաղթյալների կարգավիճակի իրավական կարգավորումները: Գիտաժողովին նույնպես մասնակցել է հայկական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր նաև «AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը հանրային իրավունքի ոլորտում գիտելիքի ձևավորման ու տարածման, ինչպես նաև ամբողջ աշխարհում եվրոպական արժեքների տարածման նպատակով ստեղծված միջազգային կազմակերպություն է: 2011թ. Հայաստանի Հանրապետությունը դարձել է կազմակերպության լիիրավ անդամ և հաստատել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հիմնադրման մասին Աթենքում ստորագրված համաձայնագիրը: Միաժամանակ Հայաստանը տարածաշրջանում առաջին և միակ երկիրն է, որտեղ գործում է այս ազդեցիկ միջազգային կազմակերպության մասնաճյուղը, որի հյուրընկալող կառույցը «AM» իրավաբանական ընկերությունն է:
Մասնագիտացված նոր ծառայություն մեր ընկերության ծառայությունների փաթեթում
Ընդլայնելով արդեն իսկ մատուցվող իրավաբանական ծառայությունների շրջանակը՝ «AM» իրավաբանական ընկերությունն այսուհետ առաջարկում է արտոնագրային հավատարմատարի մասնագիտացված ծառայություններ ապրանքային նշանների հետ կապված ցանկացած հարցով ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա հաճախորդներին:
«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը ձեռք է բերել արտոնագրային (ապրանքային նշանների) հավատարմատարի որակավորում՝ հավաստելով մեր ընկերության կողմից մտավոր սեփականության և ապրանքային նշանների ոլորտում առաջարկվող ծառայությունների որակը:
Մասնագիտացած միջազգային կառույցների հետ համագործակցության շնորհիվ մեր ընկերությունը կարող է իր հաճախորդներին առաջարկել նաև ապրանքային նշանների միջազգային գրանցում և նշանների պաշտպանություն աշխարհի տարբեր կետերում:
Wednesday, September 14, 2016
Փնտրում ենք վրացերեն լեզվին տիրապետող իրավաբան
Ընկերությունն աշխատանքի է հրավիրում վրացերեն լեզվին տիրապետող իրավաբանի,
ով կարող է զբաղվել Թբիլիսիում գործունեություն իրականացնող «AM» իրավաբանական ընկերության հաճախորդի շահերի պաշտպանությամբ: Ցանկալի է նաև
անգլերեն լեզվի իմացությունը: Քանի որ հնարավոր է որոշակի աշխատանքների
իրականացման անհրաժեշտություն նաև Վրաստանի տարածքում, այդ պատճառով տեղի
փաստաբանական գործունեության իրականացման արտոնագրի առկայությունը
նախընտրելի է:
«AM» իրավաբանական ընկերության մի քանի հաճախորդներ արդեն իսկ բիզնես գործունեություն են ծավալել Վրաստանում, և այդ կապակցությամբ ընդլայնվում են նաև մեր ծառայությունները վրացական շուկայում: Ծառայությունների ծավալի մեծացմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել համալրել մեր ընկերության ինչպես իրավաբանական, այնպես էլ վարչական թիմը: Այդ նպատակով խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականները info@am.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել մեր երևանյան գրասենյակ՝ 060 44 26 26 հեռախոսահամարով:
Tuesday, September 13, 2016
AM-ն ընդլայնում է իր ծառայությունները Վրաստանում
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում ներդրումներ անելու Հայաստանի
գործարարների ու քաղաքացիների հետաքրքրությունն օրեցօր աճում է, ինչպես
նաև այն, որ Վրաստանը վերածվում է տարածաշրջանի ֆինանսական ու
առևտրատնտեսական կենտրոնի` «AM» իրավաբանական ընկերությունը որոշել է
ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը հարևան երկրում:
Այսուհետ մեր հաճախորդները հնարավորություն կունենան Վրաստանում ստանալ
ինչպես իրավաբանական խնդիրներով պրոֆեսիոնալ խորհրդատվություն, այնպես էլ
օգտվել որակյալ դատական պաշտպանության հնարավորությունից:
Այս նպատակով Վրաստանի առաջատար «J&T Consulting» ընկերության և «AM» իրավաբանական ընկերության միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր:
«J&T Consulting»-ը իրավաբանական որակյալ ծառայություններ մատուցող
վրացական արդեն երրորդ ընկերությունն է, որի հետ հաստատել ենք
գործընկերային կայուն հարաբերություններ:
«J&T Consulting» ընկերության գործունեությունն առավելապես առնչվում է
բիզնեսի իրավական խնդիրների լուծման և դատարաններում ու պետական
մարմիններում նրանց շահերի վստահելի պաշտպանության հետ:
Tuesday, September 6, 2016
Գյումրիում կայանալիք ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունքի իրացմանն առնչվող հարցերով անվճար խորհրդատվության օր Գյումրու մասնաճյուղում
2016թ. հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կարևորելով ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրը ընտրողների, վստահված անձանց, դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների ազատ իրացումն ու խախտված իրավունքների արագ վերականգնումը՝ «AM» իրավաբանական ընկերությունը Գյումրու գրասենյակում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական օրը Գյումրու բնակիչներին տրամադրելու է խորհրդատվություն և պարզաբանումներ ընտրական իրավունքին վերաբերող հարցերով:
Բաց դռների հերթական օրը կկայանա օգոստոսի 18-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Հարկային և իրավական հարցերով աջակցություն մեր հաճախորդներին՝ այսուհետ նաև Նիդերլանդներում
Նիդերլանդներում գործող խոշորագույն «Law & More» իրավաբանական
ընկերության հետ համագործակցության հուշագրի կնքմամբ «AM» իրավաբանական
ընկերությունը ձեռք է բերել նոր գործընկեր նոր տարածաշրջանում:
Գործունեության բազմամյա փորձ ունեցող «Law & More» ընկերությունը
մատուցում է ինչպես իրավաբանական (փաստաբանական), այնպես էլ հարկային
ոլորտի խորհրդատվական ծառայություններ՝ առավելապես կենտրոնացած լինելով
կորպորատիվ և հարկային իրավունքի ճյուղերում: Ընկերությունը հանդիսանում է
Հաագայում, Բրյուսելում և Վալենսիայում ներկայացուցչություններ ունեցող LCS
փաստաբանական ընկերակցության անդամ:
Նոր համագործակցությունը «AM» իրավաբանական ընկերության և «Law & More»
ընկերության հաճախորդներին հնարավորություն կտա բարձրորակ մասնագիտական
աջակցության միջոցով լուծել իրավական կամ հարկային ոլորտին առնչվող
ցանկացած խնդիր ինչպես Հայաստանի, այնպես էլ Նիդերլանդների տարածքում:
Subscribe to:
Posts (Atom)






