Wednesday, June 24, 2015

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ լուծում է առաջարկել «AM» իրավաբանական ընկերությունը


Այսօր «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը հրապարակային առաջարկ է հղել «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին: Գրության մեջ մասնավորապես ասված է.
«Կիսելով էլեկտրաէներգիայի թանկացման կապակցությամբ մեր բազմաթիվ հայրենակիցների անհանգստությունը` ցանկանում ենք կառուցողական համագործակցության եղանակով մեղմել ներկայիս բարդ իրավիճակը:
«ՀԷՑ» ՓԲԸ-ն  սակագնի բարձրացումը հիմնավորում  է իր կողմից իրականացվող ծախսերով, որոնք գերազանցում են ստացված եկամուտները: Ներկայացված ծախսերն ակնհայտորեն ընդգրկում են նաև խոշոր գումարներ, որոնք հատկացվում են իրավաբանական ու հաշվապահական ծառայությունների ձեռքբերմանը:
Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը բազմաթիվ սոցիալապես անապահով մարդկանց վրա, ինչպես նաև իրապես զգալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն` «AM» իրավաբանական ընկերությունն առաջարկում  է իր իրավաբանական և հաշվապահական ծառայությունները` ներկայումս «ՀԷՑ»-ի կողմից այլ ընկերություններին վճարվող գումարի ուղիղ կեսի չափով: Այսինքն` մենք առաջարկում ենք 50 տոկոսով կրճատել Ձեր ծախսերը նվազագույնը այս երկու հոդվածներով և համամասնորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի թանկացման Ձեր հայտը:»
 «AM» իրավաբանական ընկերությունը կոչ է անում նաև այլ մատակարարներին և ծառայություններ մատուցողներին միանալ այս հրապարակային առաջարկին: Այսինքն` առաջարկում ենք բոլոր գործարարներին իրենց որակյալ ապրանքը կամ ծառայությունը էականորեն ավելի էժան վաճառել «ՀԷՑ»-ին և դրանով իսկ նպաստել «ՀԷՑ»-ի ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատմանը, հետևաբար նաև կասեցնել շատերի համար խիստ ցավալի թանկացումը:

«AM»  իրավաբանական ընկերության արտաքին կապերի ծառայություն

Tuesday, May 19, 2015

Արժեքավոր նախադեպային որոշում՝ փաստաբան Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության համագործակցության արդյունքում

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է փաստաբաններ Վահե Գրիգորյանի և «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանի համատեղ աշխատանքի արդյունքում պատրաստված վճռաբեկ բողոքը և իր որոշմամբ տվել մի շարք արժեքավոր իրավական մեկնաբանություններ (ԵԿԴ/1791/02/11, 30.04.2015): 

Ի թիվս այլ հարցերի, մեկնաբանվեց համատեղ ամուսնության ընթացքում ամուսինների միջև առուվաճառքի հարաբերությունների առանձնահատկությունները և նման առուվաճառքի իրավական հետևանքները: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը արձանագրեց, որ ամուսնու կողմից մյուս ամուսնու գույքը ձեռք բերելու արդյունքում չի կարող առաջանալ ամուսինների համատեղ սեփականության իրավունք, մինչդեռ ստորադաս դատարանները այլ կերպ էին մեկնաբանել
օրենքը:

Thursday, May 7, 2015

Փաստաբան Լևոն Սահակյանը պարզաբանում է Գյումրու ոճրագործության հանցագործին Հայաստանի իրավապահներին վերադարձնելու իրավական հնարավորության հարցը - See more at: http://am.am/arm/news/342/pastaban-levon-sahakyany-parzabanum-e-gyumru-otchragortsutyan-hancagortsin-hayastani-iravapahneri

Գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանը ՙ<<շանթ>> հեռուստաընկերության <<առավոտը>> հաղորդման ժամանակ պարզաբանում է Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության հետ կապված ենթադրյալ հանցագործին ՌԴ-ի կողմից Հայաստանի Հանրապետության իրավապահներին հանձնելու իրավական հնարավորության հարցը: 




Monday, April 27, 2015

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ‹‹AM›› ընկերությունը հյուրընկալել է Իրավաբանների միջազգային ցանցի փոխնախագահին

‹AM›› իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբաններ Վանիկ Մարգարյանը և Նարինե Սարգսյանը  հանդիպել են AEA Իրավաբանների միջազգային ցանցի (AEA International Network of Lawyers) փոխնախագահ Իոանոս Գեորգիադեսի հետ, ով Հայաստան էր ժամանել Կիպրոսից  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:  
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի պատասխանատվության իրավական հիմքերը:
Նշենք, որ ‹‹AM›› իրավաբանական ընկերությունը հանդիսանում է AEA Իրավաբանների միջազգային ցանցի անդամ, որն իր շուրջ է համախմբում ավելի քան 193 երկրներում գործող իրավաբանական ընկերությունների և մի շարք հայտնի իրավաբանների: AEA փոխնախագահ Իոանոս Գեորգիադեսի հետ հանդիպման ընթացքում մեր  ընկերության փաստաբանները քննարկել են նաև հետագա համագործակցության ուղիները: 

AM ընկերության փաստաբանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցազրույց է տվել բելգիական առաջատար հեռուստաընկերությանը

«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանը բելգիական ֆրանսալեզու RTL-TVI հեռուստաընկերության կողմից նկարահանվող Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, դրա նշանակությունը և ստեղծման պատմությունը:
RTL-TVI հեռուստաընկերության լրագրող Ժան Պիեռ Մարտինին տրված հարցազրույցի ընթացքում Նարինե Սարգսյանը ներկայացրել է մանրամասներ Հայոց ցեղասպանության իրականացման, ցեղասպանության փաստի ժխտման և ցեղասպանության ճանաչման իրավական հիմքերի վերաբերյալ:
Հաղորդաշարը հեռարձակվելու է ընդարձակ հեռուստալսարան ունեցող RTL-TVI հեռուստաընկերությամբ, որը մեծապես կնպաստի այդ երկրում և, առհասարակ, Եվրոպայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային հանրության իրազեկմանը:

‹‹Հերացի›› ավագ դպրոցի աշակերտները ծանոթացան մեր ընկերության աշխատանքներին

‹‹AM›› իրավաբանական ըկերությունը  հյուրնկալել է  ԵՊԲՀ-ի ‹‹Հերացի›› ավագ դպրոցի հումանիտար հոսքի՝ պատմաիրավագիտական ենթահոսքի աշակերտներին: Իրավաբանական կազմակերպության գործունեությանը մոտիկից ծանոթանալու նպատակով աշակերտները շրջայց կատարեցին գլխամասային գրասենյակում, ծանոթացան ընկերության աշխատակազմի, նրանց աշխատանքի և կառուցվածքի հետ: ‹‹AM›› ընկերության բաժնետեր, գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը ապագա իրավաբան մասնագետներին ներկայացրեց իրավաբանի աշխատանքի գործունեությունը՝ առանձնացնելով տվյալ մասնագիտության առանձնահատությունները և  հիմնական ուղղությունները, որոնք կօգնեն ապագա իրավաբաններին կայանալ իրենց մասնագիտության մեջ: Ընդունելության ընթացքում աշակերտներին խորհուրդ տրվեց  նախքան բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը ատիճանաբար ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը և ուսումնասիրել իրավունքի տեսությունը:
Բարձր գնահատելով նման միջոցաևումների կարևորությունը՝ ‹‹AM›› իրավաբանական ըկերությունը շարունակում է աջակցել ապագա իրավաբաններին: