Showing posts with label իրավաբանական ծառայություն Երևան. Show all posts
Showing posts with label իրավաբանական ծառայություն Երևան. Show all posts

Thursday, November 19, 2015

Փաստաբան Վանիկ Մարգարյանը դարձավ AM իրավաբանական ընկերության բաժնետեր




ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վանիկ Մարգարյանի և AM իրավաբանական ընկերության միջև հոկտեմբերի 1-ին ստորագրվեց բաժնետիրոջ կարգավիճակի ձեռքբերման պայմանագիր, ըստ որի փաստաբան Վանիկ Մարգարյանը դարձավ AM իրավաբանական ընկերության բաժնետեր:Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ AM իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակում , որտեղ ներկա էր ընկերության ողջ թիմը:
Վանիկ Մարգարյանը մասնագիտացած է կորպորատիվ և հարկային իրավունքի, վարչական իրավունքի և դատավարության, մտավոր սեփականության, ինչպես նաև միջազգային իրավունքի բնագավառներում:

Monday, April 27, 2015

‹‹Հերացի›› ավագ դպրոցի աշակերտները ծանոթացան մեր ընկերության աշխատանքներին

‹‹AM›› իրավաբանական ըկերությունը  հյուրնկալել է  ԵՊԲՀ-ի ‹‹Հերացի›› ավագ դպրոցի հումանիտար հոսքի՝ պատմաիրավագիտական ենթահոսքի աշակերտներին: Իրավաբանական կազմակերպության գործունեությանը մոտիկից ծանոթանալու նպատակով աշակերտները շրջայց կատարեցին գլխամասային գրասենյակում, ծանոթացան ընկերության աշխատակազմի, նրանց աշխատանքի և կառուցվածքի հետ: ‹‹AM›› ընկերության բաժնետեր, գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը ապագա իրավաբան մասնագետներին ներկայացրեց իրավաբանի աշխատանքի գործունեությունը՝ առանձնացնելով տվյալ մասնագիտության առանձնահատությունները և  հիմնական ուղղությունները, որոնք կօգնեն ապագա իրավաբաններին կայանալ իրենց մասնագիտության մեջ: Ընդունելության ընթացքում աշակերտներին խորհուրդ տրվեց  նախքան բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը ատիճանաբար ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը և ուսումնասիրել իրավունքի տեսությունը:
Բարձր գնահատելով նման միջոցաևումների կարևորությունը՝ ‹‹AM›› իրավաբանական ըկերությունը շարունակում է աջակցել ապագա իրավաբաններին:

Wednesday, April 8, 2015

Նոր համագործակցություն Իրանում և Սլովակիայում գործող առաջատար իրավաբանական ըկերությունների հետ

«AM» իրավաբանական ըկերությունը համագործակցության նոր հուշագրեր է կնքել Իրանում «Alreza Shahidi Razavi & Associates»  և Սլովակիայում գործող «JUDr. Daniela Jezova»  իրավաբանական ընկերությունների հետ: Համագործակցությունը նման առաջատար ընկերությունների հետ ևս մեկ անգամ հնարավորություն կընձեռի մեր հաճախորդներին ստանալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն  Իրանում և Սլվակիայում, որտեղ նրանց շահերը կպաշտպանվեն ոլորտի առաջատարների կողմից:
«AM»  իրավաբանական ընկերությունը արդեն իսկ ունի համագործակցության հուշագրեր կնքած Եվրոպայում, Իրանում, Ռուսաստանում և Վրաստանում գործող մի շարք առաջատար իրավաբանական ընկերությունների հետ: 

Saturday, May 17, 2014

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանում



Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարցերը Հայաստանում առաջնահերթ են, քանի որ մեր երկրում ավելի շատ հետիոտներ ու վարորդներ դառնում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման զոհ: Երբեմն Հայաստանի իրավաբանական ընկերությունները բախվում են այնպիսի դեպքերի, երբ վթարը տեղի է ունեցել հետիոտնի պատճառով: 
Այս դեպքում պետք է դիմել դատարան, քանի որ եթե ապացուցվի հետիոտնի մեղավորությունը, ապա նա կպարտադրվի հոգալ բոլոր ծախսերը՝ կապված մեքենայի վերանորոգման ու տուժվածներին բժշկական օգնություն ցուցաբերելու հետ: Ցավոք, մեր երկրում հետիոտնի իրավունքների ոտնահարումը հաճախ մատնվում է անուշադրության, քանի որ որոշ անձինք բացահայտ խախտում են կայանման ու վարելու օրենքները: Այն դեպքում, եթե հետիոտնը ստացել է ծանր վնասվածքներ վարորդի պատճառով, փաստաբանները Հայաստանում խորհուրդ են տալիս անմիջապես փորձել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առաջարկելով տուժվածին դրամային փոխհատուցում, քանի որ դատական գործընթացը կարող է բերել ավելի վատ հետևանքների: