Showing posts with label Գրիգոր Մինասյան. Show all posts
Showing posts with label Գրիգոր Մինասյան. Show all posts

Wednesday, August 26, 2015

Հայաստան-Կիպրոս իրավաբանական համագործակցության նոր սկիզբ



Այսօր Հայաստան է ժամանել Կիպրոսում գործող առաջատար իրավաբանական ընկերության՝ DADLAW ընկերության հիմնադիր Դեմետրիոս Դեմետրիադեսը: AM իրավաբանական ընկերությունում տեղի է ունեցել հյուրի հանդիպումը ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանի և գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանի հետ: DADLAW իրավաբանական ընկերությունն ունի տասնյակից ավել հաճախորդներ, որոնք ցանկություն ունեն բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում: Ուստի, երկու խոշորագույն իրավաբանական ընկերությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանում և Կիպրոսում ներդրումների կատարման իրավաբանական աջակցության նպատակով:
Հաշվի առնելով, որ AM իրավաբանական ընկերությունը միաժամանակ հանդիսանում է Աթենքում գործող Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հյուրընկալող կողմը Երևանում, վերոնշյալ համագործակցությունը ևս մեկ քայլ է հայ-հունական վաղեմի բարեկամության զարգացման ուղղությամբ:

Wednesday, June 24, 2015

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ լուծում է առաջարկել «AM» իրավաբանական ընկերությունը


Այսօր «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը հրապարակային առաջարկ է հղել «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին: Գրության մեջ մասնավորապես ասված է.
«Կիսելով էլեկտրաէներգիայի թանկացման կապակցությամբ մեր բազմաթիվ հայրենակիցների անհանգստությունը` ցանկանում ենք կառուցողական համագործակցության եղանակով մեղմել ներկայիս բարդ իրավիճակը:
«ՀԷՑ» ՓԲԸ-ն  սակագնի բարձրացումը հիմնավորում  է իր կողմից իրականացվող ծախսերով, որոնք գերազանցում են ստացված եկամուտները: Ներկայացված ծախսերն ակնհայտորեն ընդգրկում են նաև խոշոր գումարներ, որոնք հատկացվում են իրավաբանական ու հաշվապահական ծառայությունների ձեռքբերմանը:
Հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը բազմաթիվ սոցիալապես անապահով մարդկանց վրա, ինչպես նաև իրապես զգալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն` «AM» իրավաբանական ընկերությունն առաջարկում  է իր իրավաբանական և հաշվապահական ծառայությունները` ներկայումս «ՀԷՑ»-ի կողմից այլ ընկերություններին վճարվող գումարի ուղիղ կեսի չափով: Այսինքն` մենք առաջարկում ենք 50 տոկոսով կրճատել Ձեր ծախսերը նվազագույնը այս երկու հոդվածներով և համամասնորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի թանկացման Ձեր հայտը:»
 «AM» իրավաբանական ընկերությունը կոչ է անում նաև այլ մատակարարներին և ծառայություններ մատուցողներին միանալ այս հրապարակային առաջարկին: Այսինքն` առաջարկում ենք բոլոր գործարարներին իրենց որակյալ ապրանքը կամ ծառայությունը էականորեն ավելի էժան վաճառել «ՀԷՑ»-ին և դրանով իսկ նպաստել «ՀԷՑ»-ի ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատմանը, հետևաբար նաև կասեցնել շատերի համար խիստ ցավալի թանկացումը:

«AM»  իրավաբանական ընկերության արտաքին կապերի ծառայություն