ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է փաստաբաններ Վահե Գրիգորյանի
և «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանի համատեղ
աշխատանքի արդյունքում պատրաստված վճռաբեկ բողոքը և իր որոշմամբ տվել մի շարք
արժեքավոր իրավական մեկնաբանություններ (ԵԿԴ/1791/02/11, 30.04.2015):
Ի թիվս այլ հարցերի, մեկնաբանվեց համատեղ ամուսնության ընթացքում
ամուսինների միջև առուվաճառքի հարաբերությունների առանձնահատկությունները և նման
առուվաճառքի իրավական հետևանքները: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը արձանագրեց, որ
ամուսնու կողմից մյուս ամուսնու գույքը ձեռք բերելու արդյունքում չի կարող
առաջանալ ամուսինների համատեղ սեփականության իրավունք, մինչդեռ ստորադաս
դատարանները այլ կերպ էին մեկնաբանել
օրենքը:




