Ճանապարհային երթևեկության անվտանգության
ապահովման հարցերը Հայաստանում առաջնահերթ են, քանի որ մեր երկրում ավելի շատ հետիոտներ
ու վարորդներ դառնում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման զոհ: Երբեմն
Հայաստանի իրավաբանական ընկերությունները
բախվում են այնպիսի դեպքերի, երբ վթարը տեղի է ունեցել հետիոտնի պատճառով:
Այս դեպքում
պետք է դիմել դատարան, քանի որ եթե ապացուցվի հետիոտնի մեղավորությունը, ապա նա կպարտադրվի
հոգալ բոլոր ծախսերը՝ կապված մեքենայի վերանորոգման ու տուժվածներին բժշկական օգնություն
ցուցաբերելու հետ: Ցավոք, մեր երկրում հետիոտնի իրավունքների ոտնահարումը հաճախ մատնվում
է անուշադրության, քանի որ որոշ անձինք բացահայտ խախտում են կայանման ու վարելու օրենքները:
Այն դեպքում, եթե հետիոտնը ստացել է ծանր վնասվածքներ վարորդի պատճառով, փաստաբանները Հայաստանում խորհուրդ են տալիս
անմիջապես փորձել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առաջարկելով տուժվածին դրամային
փոխհատուցում, քանի որ դատական գործընթացը կարող է բերել ավելի վատ հետևանքների:
Նկատելի են դարձել նաև ՃԵԿ խախտումները
պաշտոնյաների կողմից, և չնայած նրա, որ մեր քաղաքացիները հաճախ համարում են, որ նման
միջադեպերը մատնված են անպատժելիության, մեր իրավաբանական
ընկերությունը պնդում է, որ եթե դուք բախվել եք նման խնդրի, ապա ոչ մի դեպքում
մի լռեք:
Ցավոք, վնասի փոխհատուցման չափը
հաճախ որոշում է ինքը դատավորը և այդ գումարը միշտ չէ բավարարում վթարից առաջացած բոլոր
ծախսերը հոգալու համար:
Բավարար գումար ստանալու համար անհրաժեշտ
է ճշտել բոլոր մանրամասները ձեր իրավաբանի հետ: Այն դեպքում, եթե վարորդը ղեկին նստել
է ոչ սթափ վիճակում, ինչը դարձել է մեկ և ավելի մարդկանց մահվան պատճառ, ապա քրեական
պատասխանատվությունը նախատեսում է պատժի ավելի խիստ միջոցներ: Ալկոհոլ օգտագործած վարորդը
ավելի դանդաղ է արձագանքում էքստրեմալ իրավիճակներում, չի կարող լիովին կառավարել իր
գործողությունները, իսկ դա բերում է մեծ վտանգի առաջացման:
Հայաստանի
փաստաբանական գրասենյակները
զգուշացնում են. եթե դուք վարում եք ավտոմեքենան
ոչ սթափ վիճակում, ապա մի սպասեք, որ ՃՏՊ դեպքում դատարանը կընդունի ձեր կողմը:
Ի դեպ, ճանապարհային երթևեկության
առաջին կանոննները ընդունվել են Ֆրանսիայում 1893թ. օգոստոսի 16-ին: Ոչ սթափ վիճակում
ՃՏՊ-ի ու վթարի տեղից փախչելու համար պատժի մաքսիմալ չափը այսօր Ֆրանսիայում կազմում
է 10 տարվա բանտարկություն և 150 000 եվրո տույժ:
No comments:
Post a Comment