Thursday, January 26, 2017

Պարտքերի հավաքագրման «AM»-ի թիմը միլիոնավոր դրամներ է հետ ստացել իր հաճախորդների համար

2016 թվականից «AM» իրավաբանական ընկերությունում գործող Պարտքերի հավաքագրման ծառայությանը վստահվել է հետ գանձել 110.000.000 դրամ:
Առանց երկար դատական պրոցեսների, առանց շատ ժամանակ ու մեծ ֆինանսներ ծախսելու մի շարք շինարարական, ապահովագրական, վարկային, տուրիստական և այլ ընկերություններ «АM»-ի այս նոր ծառայության օգնությամբ կարողացել են վերադարձնել իրենց հասանելիք գումարների մի զգալի մասը: Ընդհանուր միջին վիճակագրությամբ տարբեր հաճախորդների համար հնարավոր է եղել հետ գանձել պարտքերի 60-ից 90 տոկոսը: Այսպիսով, մի քանի ամիսների ընթացքում այս ծառայությունը կարողացել է միլիոնավոր դրամներ հետ ստանալ իր հաճախորդների համար:
Լարված տնտեսական իրավիճակում ակնհայտորեն շատացել են ֆինանսական պարտականությունները ուշացնող և չկատարող անհատներն ու ընկերությունները: Միևնույն ժամանակ, մեր շատ հաճախորդներ չեն ցանկանում կոպտորեն դադարեցնել գործնական ու մարդկային հարաբերությունները վճարումների ժամկետները խախտած իրենց գործընկերների հետ: Պարտքերի հետգանձման մեր թիմին հաջողվել է բանակցային, խորհրդատվական, մինչդատական և այլ իրավական գործիքների միջոցով գտնել արդյունավետ ու շահավետ լուծումներ: Միայն ամենաչարամիտ պարտապանների պարագայում, երբ սպառվել են գումարի գանձման բոլոր այլ խելամիտ եղանակները, «АМ» թիմը ստիպված է եղել գումարները բռնագանձել դատական կարգով՝ լրացուցիչ նյութական բեռ դնելով իրենց պարտքերը վճարելուց ամեն կերպ խուսափողների վրա:

Tuesday, January 17, 2017

«AM» իրավաբանական ընկերությունն այսուհետ ծառայություններ է մատուցում նաև Կիպրոսում

Այսուհետ «AM»  իրավաբանական ընկերության այն հաճախորդները, որոնք կցանկանան բիզնես գործունեություն սկսել հարկային լավագույն պայմաններն առաջարկող օֆշորային գոտում՝ Կիպրոսում, հնարավորություն կունենան ստանալու որակյալ  համալիր իրավաբանական և հաշվապահական ծառայություններ: «AM» և «DADLAW» իրավաբանական ընկերությունների բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետները մինչև Կիպրոսում ընկերության գրանցումը հաճախորդներին կտրամադրեն խորհրդատվություն՝ Կիպրոսում բիզնեսի վարման առավելությունների  և արտոնությունների վերաբերյալ, իսկ այնուհետ լավագույնս կկազմակերպեն ինչպես Կիպրոսում նոր ընկերության գրանցման գործընթացը, այնպես էլ ընկերության հետագա իրավաբանական և հաշվապահական սպասարկումը:
Ընդլայնելով իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակն ու աշխարհագրությունը՝ «AM»  իրավաբանական ընկերությունն այսուհետ ծառայություններ է մատուցում նաև Կիպրոսում: Ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը և փաստաբան Նարինե Սարգսյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել են Կիպրոսում գործող առաջատար իրավաբանական ընկերության՝ «DADLAW» ընկերության հիմնադիր Դեմետրիոս Դեմետրիադեսին: Հանդիպման  ընթացքում երկու խոշորագույն իրավաբանական ընկերությունների ղեկավարները քննարկել են  Կիպրոսում ներդրում կատարող հայ գործարարներին և տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող հայաստանյան կազմակերպություններին Կիպրոսում համալիր բարձրորակ ծառայություններ մատուցելու հնարավորությունը:
«AM» իրավաբանական ընկերության կողմից Կիպրոսում ծառայությունների մատուցումը ևս մեկ քայլ է  միջազգային բիզնես համագործակցության զարգացման ուղղությամբ:

Հայոց ցեղասպանության թեման միջազգային հեղինակավոր գիտական պարբերականում

Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության կողմից հրատարակվող «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավունքի ուսումնասիրություններ» պարբերականում տպագրվել է «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանի գիտական հոդվածը, որը վերաբերում է հայոց ցեղասպանությանը:
«Հայոց ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն» թեմայով հոդվածը եվրոպացի և այլ ընթերցողներին հնարավորություն կտա իրավական հարթակում ծանոթանալ հայոց ցեղասպանության փաստին, դրա իրավական հետևանքներին և Թուրքիայի պատասխանատվության հիմքերին՝ դրանով իսկ փոքր ներդրում կատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
http://am.am/eng/news/655/armenian-genocide-as-an-international-crime.html

Sunday, January 15, 2017

Ամենամսյա բաց դռների հերթական օրը Գյումրիի մասնաճյուղում՝ աշխատանքային իրավունքին և աշխատանքային վեճերին առնչվող հարցերի վերաբերյալ

«AM» իրավաբանական ընկերության Գյումրիի գրասենյակում շարունակվում է անվճար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը Շիրակի մարզի բնակիչներին:
Կարևորելով ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքների ու շահերի պաշտպանությունը աշխատանքային հարաբերություններում և աշխատանքային վեճերի ծագման դեպքերում՝ «AM» իրավաբանական ընկերությունը մասնաճյուղում կազմակերպվող ամենամսյա անվճար իրավաբանական խորհրդատվությունների հերթական օրն իրականացնելու է աշխատանքային իրավունքին առնչվող խնդիրների, մասնավորապես աշխատանքային պայմանագրերի լուծման հիմքերի ու կարգի, անաշխատունակության դեպքերի, արտաժամյա աշխատանքի, աշխատանքային վեճերի վերաբերյալ խորհրդատվության ու պարզաբանումների տրամադրում:  
Բաց դռների հերթական օրը կկայանա նոյեմբերի 17-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26
հեռախոսահամարով:

Thursday, January 12, 2017

Արցախում կայացած միջազգային գիտաժողովին մեր ընկերությունը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային իրավական կարգավիճակի արդիական խնդիրները» զեկույցը

մասնակցել է Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության 25-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին, որի լիագումար նիստին ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային իրավական կարգավիճակի արդիական խնդիրները» խորագրով զեկույցը: Զեկույցի  շրջանակներում իրականացվել է Արցախի Հանրապետության, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, կարգավիճակի իրավական վերլուծություն, և ուսումնասիրվել են տարածաշրջանում ձևավորված իրավիճակի իրավական կարգավորման մեխանիզմները:
Գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել ԼՂՀ խորհրդարանի նախագահ Ա.Ղուլյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մ. Մինասյանը, Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ, փ.գ.թ., պրոֆեսոր Ղ. Բաբայանը և այլ գիտնականներ ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև հայկական և արտասահմանյան համալսարանների ուսանողներ:  
«АМ» իրաբանական ընկերությունը մեծապես կարևորում է ընկերության իրավաբանների կողմից գիտական գործունեության ծավալումը և մշտապես աջակցում է վերջիններիս գիտական նախաձեռնությունների իրականացմանը:

«AM» իրավաբանական ընկերության հերթական հաղթանակը հարկային գործով

Հարկային մարմնի ստուգման ակտով մեր ընկերության հաճախորդին լրացուցիչ հարկային պարտավորություններ էին առաջադրվել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների փոխարեն Հայաստանում հաշվարկված և վճարված շահութահարկի նվազեցման հետ կապված: Մասնավորապես, ակտով արձանագրվել էր, որ ոչ ռեզիդենտի շահութահարկը պետք է պահվի դուրս գրված հարկային հաշվի արժեքից, այլ ոչ թե հաշվարկվի հաշվով սահմանված արժեքի նկատմամբ:
իրավաբանների կողմից ՀՀ ՊԵԿ Գանգատարկման հանձնաժողով ներկայացվեց բողոք, որը բավարարվեց՝ վերացվեց մեր ընկերության հաճախորդի նկատմամբ ստուգման ակտով առաջադրված խոշոր չափի լրացուցիչ հարկային պարտավորությունը (տուգանքը)՝ արձանագրելով, որ ընկերությունը ճիշտ է կատարել ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը, վճարումը և նվազեցումը իր համախառն եկամտից:
Նմանատիպ հաղթանակներն առավել արժեքավոր են, քանի որ դրանցով խնդիրը ստանում է արագ լուծում առանց դատական գործընթացի՝ վկայելով, որ հնարավոր է նաև հարցը լուծել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի միջոցով:

Tuesday, January 10, 2017

Ինչպես ավելացնել եկամուտները տնտեսական ճգնաժամի պայմաններում

Եկամուտների աճի, շահույթի սահմանաչափերի ավելացման, շուկայում առաջարկվող ծառայութունների ու ապրանքների առավել հաջող ներկայացման նպատակով բիզնեսի կառավարման և խորհրդատվության մեր թիմը, որը ղեկավար Նարինե Ավետիսյանը (http://am.am/arm/lawyers/43/narine-avetisyan.html), օգնում է մեր հաճախորդներին իրենց բիզնեսը դարձնել շատ ավելի հաջողակ: Հայաստանում և արտերկրում գործող մի շարք ընկերություններ իրենց ամենաբարդ կառավարչական խնդիրները լուծելու, մենեջմենթի որակը բարելավելու, կառավարման լավ համակարգերի ներմուծման, մարքեթինգի և այլ կարևոր ուղղություններով հստակ ռազմավարություն ունենալու համար, ինչպես նաև նորաբաց բիզնեսը հաջողելու նպատակով արդեն օգտվում են «AM» Բիզնես խորհրդատվությունից:
ում է ոլորտում մեծ փորձ ունեցող
Մենք կարողանում ենք ավելացնել մեր հաճախորդների եկամուտները՝ դիագնոստիկայի ենթարկելով նրանց բիզնես գործընթացները և դրանցում ներմուծելով արդյունավետ նորարարություններ, հստակեցնելով նրանց ռազմավարական խնդիրները, գնահատելով տվյալ բիզնեսի գործարար միջավայրը, որոշակիացնելով ընկերության հստակ թիրախները, քարտեզագրելով և վերլուծության ենթարկելով տվյալ շուկան և դրանում վերհանելով կարևոր մրցակիցներին ու շահառուներին, հավաքագրելով հատուկ պահանջված կադրերի, բարձրացնելով աշխատակիցների մոտիվացիան և նրանց պատասխանատվությունը, մշակելով խիստ անհատականացված մարքեթինգային ռազմավարություն, սահմանելով գործունեության հիմնական չափորոշիչները (KPI): Մեր հաճախորդների գործունեության կրիզիսի ժամանակ մենք ստանձնում ենք նրանց ողջ ընկերության կամ դրա առանձին հատվածների կառավարումը, ներկայացնելով ճգնաժամից դուրս գալու կոնկրետ ուղենիշներ և գործիքակազմ: Այս ամենի մանրամասները ներկայացված են մեր կայքում (http://am.am/arm/services/business-consulting/):
Այսպիսով, եկամուտները ավելացնելու և բիզնեսը հաջողելու համար պարզապես անհրաժեշտ է դիմել «AM» Բիզնես խորհրդատվությանը, որի մեթոդաբանությունը ծագել է այդ թիմի երկարատև փորձից և գրանցված հաջողություններից: Մենք միշտ գործն ավարտում ենք խոստացված ժամկետներում և նախապես հաստատված բյուջեի շրջանակներում՝ ապահովելով մեր հաճախորդների բիզնեսի շոշափելի և իրական հաջողությունները: