Showing posts with label հարկային մարմին. Show all posts
Showing posts with label հարկային մարմին. Show all posts

Thursday, January 12, 2017

«AM» իրավաբանական ընկերության հերթական հաղթանակը հարկային գործով

Հարկային մարմնի ստուգման ակտով մեր ընկերության հաճախորդին լրացուցիչ հարկային պարտավորություններ էին առաջադրվել ոչ ռեզիդենտ կազմակերպությունների փոխարեն Հայաստանում հաշվարկված և վճարված շահութահարկի նվազեցման հետ կապված: Մասնավորապես, ակտով արձանագրվել էր, որ ոչ ռեզիդենտի շահութահարկը պետք է պահվի դուրս գրված հարկային հաշվի արժեքից, այլ ոչ թե հաշվարկվի հաշվով սահմանված արժեքի նկատմամբ:
իրավաբանների կողմից ՀՀ ՊԵԿ Գանգատարկման հանձնաժողով ներկայացվեց բողոք, որը բավարարվեց՝ վերացվեց մեր ընկերության հաճախորդի նկատմամբ ստուգման ակտով առաջադրված խոշոր չափի լրացուցիչ հարկային պարտավորությունը (տուգանքը)՝ արձանագրելով, որ ընկերությունը ճիշտ է կատարել ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը, վճարումը և նվազեցումը իր համախառն եկամտից:
Նմանատիպ հաղթանակներն առավել արժեքավոր են, քանի որ դրանցով խնդիրը ստանում է արագ լուծում առանց դատական գործընթացի՝ վկայելով, որ հնարավոր է նաև հարցը լուծել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի միջոցով: