ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վանիկ Մարգարյանի և AM իրավաբանական ընկերության միջև հոկտեմբերի 1-ին ստորագրվեց բաժնետիրոջ կարգավիճակի ձեռքբերման պայմանագիր, ըստ որի փաստաբան Վանիկ Մարգարյանը դարձավ AM իրավաբանական ընկերության բաժնետեր:Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ AM իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակում , որտեղ ներկա էր ընկերության ողջ թիմը:
Վանիկ Մարգարյանը մասնագիտացած է կորպորատիվ և հարկային իրավունքի, վարչական իրավունքի և դատավարության, մտավոր սեփականության, ինչպես նաև միջազգային իրավունքի բնագավառներում:
Հոկտեմբերի 30-ին Գյումրիում տեղի ունեցավ «AM» իրավաբանական ընկերության նոր գրասենյակի բացումը:
Ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ նոր գրասենյակի բացումը Գյումրիում պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած տեղի շուկայում գործող պրոֆեսիոնալ և գրագետ փաստաբանների առկայությանը՝ հաճախ Գյումրու բնակիչներն իրենց իրավական խնդիրների լուծման համար այցելում են «AM» ընկերության երևանյան գրասենյակ:
Նոր գրասենյակի ղեկավար Կարապետ Պողոսյանն իր հերթին նշեց, որ տեղի իրավական դաշտում առկա է մեծ բաց՝ կապված որակյալ իրավաբանական ծառայությունների բացակայության հետ, որը հնարավոր կլինի լրացնել Գյումրիում «AM» իրավաբանական ընկերության գրասենյակի գործունեության միջոցով:
Բացման արարողությանը ներկա գտնվեց և իր օրհնությունը բերեց Շիրակի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եպիսկոպոս Աջապահյանը: Այնուհետև գրասենյակի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրեց ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ընկերության Գյումրու գրասենյակի բացմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, այլ պաշտոնատար անձինք, Գյումրիում գործունեություն իրականացնող գործարարներ:
Գյումրիում գրասենյակի բացումը կնպաստի բիզնես միջավայրի զարգացմանը, քանի որ ընկերության գլխավոր առաքելություններից մեկը հանդիսանում է միջազգալին չափանիներին համապատասխան իրավաբանական ծառայությունների մատուցումը:
«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանը, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում նախատեսվող Համաձայնության և Համագործակցության վարույթներին, բարձրացնում է այդ վարույթների դեպքերում հավասարության սկզբունքից շեղման թույլատրելիության սահմանադրությանը հակասելու հարցը:
Փաստաբանը առաջարկում է նաև, նախագծի ուժի մեջ մտնելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածը լրացնել 3-րդ մասով և առավել խիստ պատասխանատվություն նախատեսել Համագործակցության շրջանակներում կատարված սուտ մատնության համար:
Այսօր Հայաստան է ժամանել Կիպրոսում գործող առաջատար իրավաբանական ընկերության՝ DADLAW ընկերության հիմնադիր Դեմետրիոս Դեմետրիադեսը: AM իրավաբանական ընկերությունում տեղի է ունեցել հյուրի հանդիպումը ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանի և գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանի հետ: DADLAW իրավաբանական ընկերությունն ունի տասնյակից ավել հաճախորդներ, որոնք ցանկություն ունեն բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում: Ուստի, երկու խոշորագույն իրավաբանական ընկերությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանում և Կիպրոսում ներդրումների կատարման իրավաբանական աջակցության նպատակով: Հաշվի առնելով, որ AM իրավաբանական ընկերությունը միաժամանակ հանդիսանում է Աթենքում գործող Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հյուրընկալող կողմը Երևանում, վերոնշյալ համագործակցությունը ևս մեկ քայլ է հայ-հունական վաղեմի բարեկամության զարգացման ուղղությամբ:
Մի քանի ամիս առաջ հանրային լայն քննարկման առարկա դարձավ Երևանում չմուշկներ վարելով հայտնի դարձած Լևոն Աբգարյանի բնակարանի պատմությունը, որը բազմակողմանի լուսաբանվեց զանգվածային լրատվության միջոցների կողմից: Վերջինս բազմիցս հայտարարել է, որ դարձել է խարդախության զոհ և զրկվել է իրեն պատկանող բնակարանի սեփականության իրավունքից: Կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը և պահպանելով հեռուստաընկերությամբ հնչեցրած խոստումը՝ AM իրավաբանական ընկերությունը շարունակում է օգնել Լևոն Աբգարյանին իր օրինական շահերի պաշտպանության գործում: Նշված խնդրի հետ կապված հարցուվել էր քրեական գործ և AM իրավաբանական ընկերությունը անվճար իրավաբանական օգնություն էր ցուցաբերում Լևոն Աբգարյանին նշված քրեական գործի շրջանակներում: Այժմ արդեն հարցը տեղափոխվել է նաև քաղաքացիական դատավարության դաշտ և դատարան ներկայացվել է հայցադիմում՝ մեր վստահորդին իր բնակարանից վտարելու պահանջով: AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Վանիկ Մարգարյանը պաշտպանելու է Լևոն Աբգարյանի շահերը դատարանում նաև այս քաղաքացիական գործի շրջանակներում՝ հիմնավորելով սեփականության իրավունքի դադարման ապօրինությունը: