Wednesday, January 20, 2016



Այս տարվա առաջին բաց դռների օրը Գյումրու մասնաճյուղում՝ նաև  քրեական գործերով անվճար խորհրդատվություն

Գյումրու գրասենյակում 2016 թվականի առաջին անվճար իրավաբանական խորհրդատվության օրը տեղի կունենա հունվարի 21-ին, 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Այսուհետ խորհրդատվությունը կտրամադրվի ինչպես քաղաքացիական և վարչական, անպես էլ՝ քրեական իրավունքին առնչվող հարցերի շրջանակներում:
«AM» իրավաբանական ընկերության կողմից անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրումը Գյումրու բնակիչներին կկրի շարունակական բնույթ:


Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:

Thursday, November 19, 2015

Փաստաբան Վանիկ Մարգարյանը դարձավ AM իրավաբանական ընկերության բաժնետեր




ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վանիկ Մարգարյանի և AM իրավաբանական ընկերության միջև հոկտեմբերի 1-ին ստորագրվեց բաժնետիրոջ կարգավիճակի ձեռքբերման պայմանագիր, ըստ որի փաստաբան Վանիկ Մարգարյանը դարձավ AM իրավաբանական ընկերության բաժնետեր:Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ AM իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակում , որտեղ ներկա էր ընկերության ողջ թիմը:
Վանիկ Մարգարյանը մասնագիտացած է կորպորատիվ և հարկային իրավունքի, վարչական իրավունքի և դատավարության, մտավոր սեփականության, ինչպես նաև միջազգային իրավունքի բնագավառներում:

AM իրավաբանական ընկերության մասնաճյուղի բացման արարողություն Գյումրիում


AM իրավաբանական ընկերության մասնաճյուղի բացման արարողություն Գյումրիում

Հոկտեմբերի 30-ին Գյումրիում տեղի ունեցավ «AM» իրավաբանական ընկերության նոր գրասենյակի բացումը:
Ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ նոր գրասենյակի բացումը Գյումրիում  պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած տեղի շուկայում գործող պրոֆեսիոնալ և գրագետ փաստաբանների առկայությանը՝ հաճախ Գյումրու բնակիչներն իրենց իրավական խնդիրների լուծման համար այցելում են «AM» ընկերության երևանյան գրասենյակ:
Նոր գրասենյակի ղեկավար Կարապետ Պողոսյանն իր հերթին նշեց, որ տեղի իրավական դաշտում առկա է մեծ բաց՝ կապված որակյալ իրավաբանական ծառայությունների բացակայության հետ, որը հնարավոր կլինի լրացնել Գյումրիում «AM» իրավաբանական ընկերության գրասենյակի գործունեության միջոցով:
Բացման արարողությանը ներկա գտնվեց և իր օրհնությունը բերեց Շիրակի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եպիսկոպոս Աջապահյանը: Այնուհետև գրասենյակի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրեց ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Ընկերության Գյումրու գրասենյակի բացմանը ներկա էին ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, այլ պաշտոնատար անձինք, Գյումրիում գործունեություն իրականացնող գործարարներ:
Գյումրիում գրասենյակի բացումը կնպաստի բիզնես միջավայրի զարգացմանը, քանի որ ընկերության գլխավոր առաքելություններից մեկը հանդիսանում է միջազգալին չափանիներին համապատասխան իրավաբանական ծառայությունների մատուցումը:

Wednesday, September 23, 2015

«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանը պատասխանում է iravaban.net - ի հարցերին


«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Լևոն Սահակյանը, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում նախատեսվող Համաձայնության և Համագործակցության վարույթներին, բարձրացնում է այդ վարույթների դեպքերում հավասարության սկզբունքից շեղման թույլատրելիության սահմանադրությանը հակասելու հարցը:
Փաստաբանը առաջարկում է նաև, նախագծի ուժի մեջ մտնելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածը լրացնել 3-րդ մասով և առավել խիստ պատասխանատվություն նախատեսել Համագործակցության շրջանակներում կատարված սուտ մատնության համար:


AM իրավաբանական ընկերությունը այսուհետ առաջարկելու է նաև հաշտարարական ծառայություններ



Սույն թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության առաջին որակավորված հաշտարարները ստացան վկայագրեր՝ հիմք ընդունելով հաշտարարների որակավորման քննությունների արդյունքները: 

Որակավորված հաշտարարների թվում է նաև AM իրավաբանական ընկերության գլխավոր իրավախոհրհդատու, փաստաբան Վանիկ Մարգարյանը, ինչի արդյունքում AM իրավաբանական ընկերությունը հետագայում առաջարկելու է նաև մասնագիտական հաշտարարական ծառայություններ՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:

AM իրավաբանական ընկերությունը պատրաստ է իր մասնակցությունը ունենալ Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման գործում, ինչը միտված է նպաստել վեճերի արտադատական լուծմանը հաշտության միջոցով: Հաշտարարը, որպես անկողմանակալ երրորդ անձ, իր ծառայությունների միջոցով օգտնելու է կողմերի հասնել փոխադարձ շահավետ հաշտության՝ խուսափելով երկարատև և ծախսատար դատական գործընթացներից: Նոր օրենսդրական կարգավորումների արդյունքում որակավորված հաշտարարների մասնակցությամբ կնքված հաշտության համաձայնությունը օրենքով սահմանված կարգով հաստատվում է նաև դատարանի կողմից և կատարվում հարկադիր կարգով, ինչը կնպաստի հաշտարարության արդյունավետության բարձրացմանը:

AM իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Ժիրայր Ղարագյոզյանը Սուր անկյուն հաղորդաշարում


Wednesday, August 26, 2015

Հայաստան-Կիպրոս իրավաբանական համագործակցության նոր սկիզբ



Այսօր Հայաստան է ժամանել Կիպրոսում գործող առաջատար իրավաբանական ընկերության՝ DADLAW ընկերության հիմնադիր Դեմետրիոս Դեմետրիադեսը: AM իրավաբանական ընկերությունում տեղի է ունեցել հյուրի հանդիպումը ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանի և գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Նարինե Սարգսյանի հետ: DADLAW իրավաբանական ընկերությունն ունի տասնյակից ավել հաճախորդներ, որոնք ցանկություն ունեն բիզնես գործունեություն ծավալել Հայաստանում: Ուստի, երկու խոշորագույն իրավաբանական ընկերությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստանում և Կիպրոսում ներդրումների կատարման իրավաբանական աջակցության նպատակով:
Հաշվի առնելով, որ AM իրավաբանական ընկերությունը միաժամանակ հանդիսանում է Աթենքում գործող Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության հյուրընկալող կողմը Երևանում, վերոնշյալ համագործակցությունը ևս մեկ քայլ է հայ-հունական վաղեմի բարեկամության զարգացման ուղղությամբ: