Thursday, December 19, 2013

«AM» իրավաբանական ընկերությունը համագործակցում է Ռուսաստանի երկու առաջատար իրավաբանական ընկերությունների հետ

AM իրավաբանական ընկերություն
«AM» իրավաբանական ընկերությունը կնքել է  համագործակցության հուշագրեր Ռուսաստանի երկու առաջատար «Ռուսիչ» եւ «BRC» իրավաբանական ընկերությունների հետ: 
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե սույն համագործակցությունը թույլ կտա ամրապնդել ընկերության դիրքերը իրավաբանական ծառայությունների գլոբալ շուկայում եւ լավագույնս պաշտպանել իր հաճախորդների շահերը Հայաստանի սահմաներից դուրս:
Նշենք, որ 2013 թվականի մարտին «AM» իրավաբանական ընկերությունը համագործակցության հուշագրեր է կնքել Վրաստանում «BGI Legal» եւ Իրանում «Law offices of Dr. Hassan Amirshahi»  իրավաբանական ընկերությունների հետ: Համագործակցությունը հարեւան պետություններում նման առաջատար  ընկերությունների հետ հնարավորություն կընձեռի հաճախորդներին ստանալ բարձրորակ իրավաբանական խորհրդատվություն Վրաստանում եւ Իրանում, որտեղ նրանց շահերը կպաշտպանվեն ոլորտի առաջատարների կողմից: 
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե սույն համագործակցությունը թույլ կտա ամրապնդել ընկերության դիրքերը իրավաբանական ծառայությունների գլոբալ շուկայում եւ լավագույնս պաշտպանել իր հաճախորդների շահերը Հայաստանի սահմաներից դուրս: 

No comments:

Post a Comment