AM ընկերությունը առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, որոնք մատուցվում են գիտակ և փորձված փաստաբաների կողմից
Monday, February 13, 2017
Առանձնապես բարդ աշխատանքային վեճերով «Beeline» ընկերության շահերն այսուհետ ներկայացնելու է «AM» իրավաբանական ընկերությունը
Մասնակցելով «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից իրավաբանական ծառայությունների գործընկեր իրավաբանական կազմակերպության ընտրության համար հայտարարված մրցույթին՝ «AM» ընկերությունը վարկանիշային գնահատման չափանիշներով հաղթող է ճանաչվել:
Հանդիսանալով հայաստանյան շուկայում առաջատար իրավաբանական ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր բնագավառներում, մեր ընկերությունը հնարավորություն է տալիս ինչպես իր ծառայություններից մշտապես օգտվող կազմակերպություններին, այնպես էլ նոր հաճախորդներին ստանալ բարձրորակ փաստաբանական ծառայություններ նաև հատուկ բարդության գործերով:
Նոր հնարավորություն Շիրակի պետական համալսարանի ուսանողների համար
Այսուհետ Շիրակի պետական համալսարանի լավագույն ուսանողները կվերապատրաստվեն «AM» ընկերության Գյումրիի գրասենյակում: Ապագա իրավաբանները կստանան պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև հատուկ մասնագիտացում պահանջող հարցերի պարզաբանում:
Իրավաբանական ընկերության և համալսարանի կողմից սկսված նոր ծրագրի իրականացումը նախատեսում է նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող իրավաբանական և ուսումնակրթական բնույթի միջոցառումների իրականացում, գիտական կոնֆերանսների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպում:
Այսպիսով, ապահովելով առաջատար համալսարանների և կրթական այլ հաստատությունների հետ հաջողված համագործակցության շարունակականությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունը նախաձեռնում է հերթական ծրագիրը, որն այս անգամ իրականացվելու է մեր ընկերության Գյումրիի գրասենյակի ներուժով՝ մասնագիտական փորձի ձեռքբերման նոր հնարավորություններ ապահովելով Շիրակի պետական համալսարանի ուսանողների համար:
2017 թվականի առաջին բաց դռների օրը մեր ընկերության Գյումրիի գրասենյակում
«AM» իրավաբանական ընկերության Գյումրիի գրասենյակում շարունակվում է անվճար իրավաբանական խորհրդատվությունների տրամադրումը Գյումրիի բնակիչներին:
Անվճար խորհրդատվության ընթացքում կարող եք ստանալ ձեր խնդիրներին վերաբերող պարզաբանումներ ինչպես քաղաքացիական և վարչական, անպես էլ քրեական իրավունքին առնչվող հարցերի շրջանակներում:
Այս տարվա առաջին բաց դռների օրը տեղի կունենա հունվարի 26-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Անվճար խորհրդատվության ընթացքում կարող եք ստանալ ձեր խնդիրներին վերաբերող պարզաբանումներ ինչպես քաղաքացիական և վարչական, անպես էլ քրեական իրավունքին առնչվող հարցերի շրջանակներում:
Այս տարվա առաջին բաց դռների օրը տեղի կունենա հունվարի 26-ին, ժամը 10.00-18.00, ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Thursday, January 26, 2017
Պարտքերի հավաքագրման «AM»-ի թիմը միլիոնավոր դրամներ է հետ ստացել իր հաճախորդների համար
2016 թվականից «AM» իրավաբանական ընկերությունում գործող Պարտքերի հավաքագրման ծառայությանը վստահվել է հետ գանձել 110.000.000 դրամ:
Առանց երկար դատական պրոցեսների, առանց շատ ժամանակ ու մեծ ֆինանսներ ծախսելու մի շարք շինարարական, ապահովագրական, վարկային, տուրիստական և այլ ընկերություններ «АM»-ի այս նոր ծառայության օգնությամբ կարողացել են վերադարձնել իրենց հասանելիք գումարների մի զգալի մասը: Ընդհանուր միջին վիճակագրությամբ տարբեր հաճախորդների համար հնարավոր է եղել հետ գանձել պարտքերի 60-ից 90 տոկոսը: Այսպիսով, մի քանի ամիսների ընթացքում այս ծառայությունը կարողացել է միլիոնավոր դրամներ հետ ստանալ իր հաճախորդների համար:
Լարված տնտեսական իրավիճակում ակնհայտորեն շատացել են ֆինանսական պարտականությունները ուշացնող և չկատարող անհատներն ու ընկերությունները: Միևնույն ժամանակ, մեր շատ հաճախորդներ չեն ցանկանում կոպտորեն դադարեցնել գործնական ու մարդկային հարաբերությունները վճարումների ժամկետները խախտած իրենց գործընկերների հետ: Պարտքերի հետգանձման մեր թիմին հաջողվել է բանակցային, խորհրդատվական, մինչդատական և այլ իրավական գործիքների միջոցով գտնել արդյունավետ ու շահավետ լուծումներ: Միայն ամենաչարամիտ պարտապանների պարագայում, երբ սպառվել են գումարի գանձման բոլոր այլ խելամիտ եղանակները, «АМ» թիմը ստիպված է եղել գումարները բռնագանձել դատական կարգով՝ լրացուցիչ նյութական բեռ դնելով իրենց պարտքերը վճարելուց ամեն կերպ խուսափողների վրա:
Tuesday, January 17, 2017
«AM» իրավաբանական ընկերությունն այսուհետ ծառայություններ է մատուցում նաև Կիպրոսում
Այսուհետ «AM» իրավաբանական ընկերության այն հաճախորդները, որոնք կցանկանան բիզնես գործունեություն սկսել հարկային լավագույն պայմաններն առաջարկող օֆշորային գոտում՝ Կիպրոսում, հնարավորություն կունենան ստանալու որակյալ համալիր իրավաբանական և հաշվապահական ծառայություններ: «AM» և «DADLAW» իրավաբանական ընկերությունների բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետները մինչև Կիպրոսում ընկերության գրանցումը հաճախորդներին կտրամադրեն խորհրդատվություն՝ Կիպրոսում բիզնեսի վարման առավելությունների և արտոնությունների վերաբերյալ, իսկ այնուհետ լավագույնս կկազմակերպեն ինչպես Կիպրոսում նոր ընկերության գրանցման գործընթացը, այնպես էլ ընկերության հետագա իրավաբանական և հաշվապահական սպասարկումը:
Ընդլայնելով իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակն ու աշխարհագրությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունն այսուհետ ծառայություններ է մատուցում նաև Կիպրոսում: Ընկերության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը և փաստաբան Նարինե Սարգսյանն ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալել են Կիպրոսում գործող առաջատար իրավաբանական ընկերության՝ «DADLAW» ընկերության հիմնադիր Դեմետրիոս Դեմետրիադեսին: Հանդիպման ընթացքում երկու խոշորագույն իրավաբանական ընկերությունների ղեկավարները քննարկել են Կիպրոսում ներդրում կատարող հայ գործարարներին և տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող հայաստանյան կազմակերպություններին Կիպրոսում համալիր բարձրորակ ծառայություններ մատուցելու հնարավորությունը:
«AM» իրավաբանական ընկերության կողմից Կիպրոսում ծառայությունների մատուցումը ևս մեկ քայլ է միջազգային բիզնես համագործակցության զարգացման ուղղությամբ:
Հայոց ցեղասպանության թեման միջազգային հեղինակավոր գիտական պարբերականում
Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության կողմից հրատարակվող «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավունքի ուսումնասիրություններ» պարբերականում տպագրվել է «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանի գիտական հոդվածը, որը վերաբերում է հայոց ցեղասպանությանը:
«Հայոց ցեղասպանությունը որպես միջազգային հանցագործություն» թեմայով հոդվածը եվրոպացի և այլ ընթերցողներին հնարավորություն կտա իրավական հարթակում ծանոթանալ հայոց ցեղասպանության փաստին, դրա իրավական հետևանքներին և Թուրքիայի պատասխանատվության հիմքերին՝ դրանով իսկ փոքր ներդրում կատարելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
http://am.am/eng/news/655/armenian-genocide-as-an-international-crime.html
Subscribe to:
Posts (Atom)






