AM ընկերությունը առաջարկում է իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ, որոնք մատուցվում են գիտակ և փորձված փաստաբաների կողմից
Tuesday, January 9, 2018
Wednesday, November 15, 2017
«AM» իրավաբանական ընկերության գլխավոր խորհրդատուն օգնեց աշակերտներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում
«AM» իրավաբանական ընկերությունը նոյեմբերի 1-ին հյուրընկալեց «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին: Կազմակերպված ընդունելության ընթացքում ընկերության գլխավոր իրավախորհրդատու, բաժնետեր Դավիթ Հունանյանը դպրոցականներին ներկայացրեց իրավաբանի մասնագիտության առանձնահատկությունները:
Միջոցառման նպատակներից էր հնարավորինս մատչելի ներկայացնել տարբեր գործառույթներ իրագործող իրավաբանների, դատավորների, նոտարների, քննիչների, փաստաբանների, դատախազների և այլ իրավաբանական մասնագիտություն ունեցողների աշխատանքի յուրահատկությունը:
Հնչեցին բազում հետաքրքիր հարցադրումներ և կարծիքներ: Արդյունքում աշակերտները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:
«AM» առաջատար իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատուն ներկայացրեց նաև ընկերության կառուցվածքը, սկզբունքները, առաջարկվող ծառայությունները և այլ տեղեկություններ, որոնք կօգնեն աշակերտներին պատկերացում կազմել իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպության վերաբերյալ:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, իսկ մեր իրավախորհրդատուն ևս մեկ անգամ հնարավորություն ունեցավ նոր գիտելիքներ փոխանցել երիտասարդ սերնդին և օգնել աշակերտներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
Կառավարության հիմնադրամն այսուհետ համագործակցելու է «AM» իրավաբանական և այլ առաջատար ընկերությունների հետ
https://www.youtube.com/watch?v=vV3VsUESJ88
Կառավարության հիմնադրամն այսուհետ համագործակցելու է «AM» իրավաբանական և այլ առաջատար ընկերությունների հետ
#ՆԵՐԴՐՈՒՄԿԱ. 100-ից ավել նոր ընկերություններ միայն «AM»-ի միջոցով
Միայն 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում «AM» իրավաբանական ընկերության մասնագիտացած իրավաբանները փաստաբան Նարինե Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանում ստեղծել են ավելի քան 100 նոր ընկերություն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, սպասարկման, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Ընդ որում, ընկերությունների և կազմակերպությունների մեծամասնությունն ունեցել է կա՛մ օտարերկրյա հիմնադիրներ, կա՛մ օտարերկրյա կապիտալի մասնաբաժին։
Այդ ընկերությունների համար ոչ միայն արագ կազմակերպվել է գրանցման ողջ գործընթացը, այլև ներկայացվել է հայաստանյան շուկայի վերլուծություն և ըստ ոլորտների ներդրումների կատարման նպատակահարմարության ու շահութաբերության գնահատում։ Շատ դեպքերում նաև «AM» իրավաբանական ընկերությունն իրականացրել է նորաբաց բիզնեսների հետագա իրավաբանական սպասարկում։ Հարկ է նշել, որ վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և, իհարկե, հայերեն լեզուներով:
Անհրաժեշտ է շեշտել, որ Հայաստանում որևէ ընկերության կամ կազմակերպության գրանցումը դարձել է շատ դյուրին, եթե փաստաթղթավորումն արվում է գրագետ և առանց լուրջ խոտանների, ինչը վկայում է ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի աշխատանքների բարելավման մասին։
Այսպիսով, հավատարիմ մնալով Հայաստանում ներդրումների աջակցման սկզբունքին և կարևորելով ներդրումների դերը երկրի տնտեսության զարգացման գործում՝ «AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է ապահովել ներդրողների մուտքը շուկա և նրանց ապահով գործունեությունը Հայաստանում։
Եվրոպական 9 երկրներում հայ գործարարներն այսուհետ ունեն իրավական պաշտպանության նոր հնարավորություն
Հոկտեմբերի 4-ին կայացավ Հայ-չեխական գործարար համաժողովը, որի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցավ նաև «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր Վանիկ Մարգարյանը:
«AM» իրավաբանական ընկերությունը համաժողովի ընթացքում մի շարք համաձայնություններ ձեռք բերեց Չեխիայի արդյունաբերական միության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանում ներդրումներ կատարելու մեջ հետաքրքրված չեխ գործարարներին իրավական աջակցություն ցույց տալու հետ կապված: Բացի այդ, Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերությունը չեխ գործարարներին առաջարկեց անվճար առաջնային խորհրդատվություն՝ Հայաստանում ընկերություն հիմնադրելու ընթացակարգի և առանձնահատկությունների առնչությամբ:
Համաժողովի ընթացքում հնարավորություն ստեղծվեց ամրապնդել կապերը չեխական առաջատար Peterka & Partners իրավաբանական ընկերության հետ, որի հետ «AM» իրավաբանական ընկերությունը նախկինում արդեն ունեցել էր համագործակցության փորձ մի քանի իրավաբանական գործերով:
Նկատի ունենալով, որ Peterka & Partners ընկերությունն ունի մասնաճյուղեր եվրոպական 9 երկրներում (Բուլղարիա, Լեհաստան, Բելառուս, Հունգարիա, Ռումինիա, Չեխիա, Ուկրաինա, Սլովակիա, Ռուսաստան)՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց բարձրակարգ իրավաբանական ծառայություններ առաջարկել: Մյուս կողմից, համաձայնություն ձեռք բերվեց աջակցություն տրամադրել Peterka & Partners ընկերության բոլոր այն հաճախորդներին, որոնք հետաքրքրություն կունենան ներդրումներ անել, գործունեություն ծավալել կամ իրենց շահերը պաշտպանել Հայաստանում:
Մանկավարժը արդարություն գտավ դատարանում
Երևանի դպրոցներից մեկի տնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու ոչ մի կերպ չհիմնավորված կասկածանքով: Այդ անհիմն մեղադրանքի արդյունքում այս տարվա հունիսին քննիչի որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել էր տնօրենի պաշտոնավարությունը:
Դպրոցի տնօրենը դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը՝ իր խախտված իրավունքները վերականգնելու և իրեն անհիմն մեղադրանքներից պաշտպանելու համար: «AM» իրավաբանական ընկերության պրոֆեսիոնալ փաստաբանական թիմը Լևոն Սահակյանի գլխավորությամբ ստանձնեց տուժած մանկավարժի պաշտպանությունը և, որպես առաջնային քայլ, քննիչի նշված որոշման դեմ բողոք ներկայացրեց դատախազություն:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը մերժեց քննիչի որոշման դեմ բերված բողոքը, և փաստաբան Լևոն Սահակյանի թիմը ստիպված եղավ քննիչի որոշումը բողոքարկել դատարանում: Դատարանը բավարարեց մանկավարժի բողոքը՝ պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերացնելու տնօրենի իրավունքների խախումը, և իր որոշմամբ հնարավորություն տվեց տնօրենին վերակագնվել աշխատանքում:
Գործի քննությունը շարունակվում է, և «AM» իրավաբանական ընկերության արհեստավարժ թիմը կշարունակի պայքարել անհիմն մեղադրվող մանկավարժի իրավունքների լիակատար վերականգնման համար:
Տեսուչների 5 միլիոնանոց սխալն ուղղել է ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը
Եվրոպական արտադրության մի շարք ապրանքներ Հայաստան ներմուծելիս մաքսային տեսուչներն իրականացրել էին համապատասխան զննություն «Կարմիր ուղի» ընթացակարգով, ինչի արդյունքում չհայտնաբերելով որևէ սխալ՝ թույլատրվել էր ապրանքի բացթողումը: Պետական եկամուտների կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության կողմից հայաստանյան տվյալ ներմուծողի մոտ իրականացված մաքսային ստուգման արդյունքում պարզվել էր, որ զննություն անցած ապրանքները հայտարարագրվել էին սխալ ծածկագրերով: Արդյունքում ներմուծող ընկերության նկատմամբ հաշվարկվել էր մոտ 5 մլն ՀՀ դրամի չափով տույժեր՝ հաշվի չառնելով, որ տուգանքը փաստացի առաջացել է մաքսային տեսուչների կողմից թույլ տրված խախտումների հետևանքով։
«AМ» իրավաբանական ընկերության համապատասխան թիմի ղեկավար Վանիկ Մարգարյանն ու իր հետ տվյալ գործով ներգրավված մասնագետները բողոք ներկայացրեցին Պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողով՝ հիմնավորելով առաջադրված տուգանքի ոչ իրավաչափ լինելը: Արդյունքում գանգատարկման հանձնաժողովն ամբողջությամբ բավարարեց ներկայացված բողոքը՝ վերացնելով հաշվարկված տույժերը: Ավելին՝ վերոհիշյալ հանձնաժողովն իր որոշման մեջ նշեց, որ մաքսային մարմնի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում տուգանված տնտեսվարողը զերծ կմնա ակտով հաշվարկված տույժերը վճարելու պարտավորությունից:
Այսպիսով, «AМ» իրավաբանական ընկերությունը մաքսային գործով արձանագրել է հերթական դրական արդյունքը՝առանց նույնիսկ դատարան դիմելու, ինչը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողով դիմելու արդյունավետությունը:
Ահա թե ինչ եղավ, երբ ապահովագրական ընկերությունը փորձեց չվճարել «Հյուր Սերվիս»-ին հասանելիք մեկ միլիոնը
Հայաստանի հայտնի ապահովագրական ընկերություններից մեկը հրաժարվում էր պատշաճ հատուցել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Հյուր Սերվիս» ընկերության կրած վնասները:
ԱՊՊԱ ոլորտում վնասի գնահատման առաջնային հաշվետվության համաձայն տրանսպորտային միջոցին պատճառված վնասն անարդարացիորեն գնահատվել էր 463.700 ՀՀ դրամ: Համաձայն չլինելով առաջնային փորձաքննության արդյունքների հետ՝ «Հյուր Սերվիս» ընկերությունը դիմել էր Հայաստանի ապահովագրողների բյուրո՝ կրկնակի փորձաքննություն իրականացնելու խնդրանքով: Արդյունքում հաստատվել էր, որ տրանսպորտային միջոցին պատճառված վնասը կազմել է 1.416.000 ՀՀ դրամի չափով գումար, այսինքն՝ մոտ մեկ միլիոն դրամ ավել գումար:
Ապահովագրական ընկերությունը, համաձայն չլինելով փորձագետի եզրակացության հետ, դիմել էր դատարան՝ պահանջելով իրեն ազատել 463,700 ՀՀ դրամից ավել ապահովագրական հատուցում վճարելու պարտավորությունից:
«AM» ընկերության իրավաբանների և հատկապես փաստաբան Պայծառ Քոչարյանի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում 2017թ. օգոստոսի 8-ին դատարանն ամբողջությամբ մերժեց «Հյուր Սերվիս» ընկերության դեմ ներկայացված անհիմն պահանջը, փոխարենը բավարարեց «AM» ընկերության կողմից ներկայացված հակընդդեմ հայցը և որոշում կայացրեց ապահովագրական ընկերությունից հօգուտ «Հյուր Սերվիս» ընկերության բռնագանձել 1.416.000 ՀՀ դրամ՝ միևնույն ժամանակ այդ գումարին հավելելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները:
Այսպիսով, «AM» ընկերությունն իր հաճախորդի համար ապահովեց հերթական հաղթանակը դատարանում և թույլ չտվեց ապահովագրական հայտնի ընկերությանը «Հյուր Սերվիս» ընկերությունից խլել շուրջ մեկ միլիոն դրամն ու այդ գումարի վճարումը ուշացնելուց առաջացած տոկոսները:
ՀԴՄ կտրոնն արդյո՞ք բավարար է ապրանքներ առաքելիս. վեճը հանգուցալուծված է
Վերջերս սննդամթերք ներմուծող հայկական ընկերության նկատմամբ հարկային մարմինների կողմից 1.000.000 դրամի չափով տուգանք էր նշանակվել: Ընկերությունը նման իրավիճակում էր հայտնվել, քանի որ հարկային մարմինը գտել էր, որ տվյալ ընկերությունն իր ապրանքներն առաքել էր առանց ուղեկցող փաստաթղթերի՝ համարելով, որ ՀԴՄ կտրոնները չեն կարող համարվել ուղեկցող փաստաթուղթ, և դրանց հետ պարտադիր պետք է առկա լինի հարկային հաշիվ:
Նշված տուգանքը չեղարկելու նպատակով «AM» իրավաբանական ընկերությունը մինչև դատարան դիմելը նպատակահարմար գտավ հարկային տարածքային մարմնի որոշումը բողոքարկել Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողով:
Ներկայացված դիմումի քննարկման ընթացքում «AM» իրավաբանական ընկերության հարկային օրենսդրության ոլորտի մասնագետները կարողացան հիմնավորել, որ այն դեպքերում, երբ ապրանքները վաճառվել են ֆիզիկական անձանց և այնուհետև առաքվել են վերջիններիս՝ ապրանքներին համապատասխանող ՀԴՄ կտրոնների ուղեկցմամբ, նշված կտրոնը հանդիսանում է օրենքի իմաստով ուղեկցող փաստաթուղթ, և որևէ այլ լրացուցիչ փաստաթղթի առկայություն պարտադիր չէ: Գանգատարկման հանձնաժողովը որոշեց, որ տվյալ դեպքում հիմնավորված չէ ապրանքները հարկային հաշվով ուղեկցվելու պարտադիրությունը, ուստի նշանակված տուգանքն իրավաչափ չէ:
Այսպիսով, հետևողական և սկզբունքային տնտեսվարողի, «AM» իրավաբանական ընկերության արագ ու որակյալ աշխատանքի և Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի էապես բարելավված ու արդյունավետ դարձած բողոքարկման համակարգի շնորհիվ բավարարվեց տնտեսվարող սուբյեկտի դիմումը և օրենքի սխալ մեկնաբանմամբ կիրառված տուգանքը չեղարկվեց:
Հինգ տարում կրտսեր իրավաբանից մինչև ընկերության բաժնետեր. «AM»-ը նոր բաժնետեր ունի
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նարինե Սարգսյանի և «AM» իրավաբանական ընկերության միջև հունիսի 23-ին ստորագրվեց բաժնետիրոջ կարգավիճակի ձեռքբերման պայմանագիր, ըստ որի փաստաբան Նարինե Սարգսյանը դարձավ «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր: Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ «AM» իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակում:
Դեռևս 2012 թվականին Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտ, սկսնակ իրավաբան Նարինե Սարգսյանը միացավ «АM» իրավաբանական ընկերությանը՝ որպես կրտսեր իրավախորհրդատու: Իր աշխատասիրության, մասնագիտական և մարդկային բարձր որակների, ինչպես նաև ընկերության նկատմամբ ունեցած մեծ նվիրվածության արդյունքում Նարինե Սարգսյանը կարողացավ արագորեն բարձրանալ ընկերության կանոնադրությամբ հաստատված պաշտոնական աստիճանակարգով և ի վերջո դառնալ Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերության բաժնետեր:
Փաստաբան Նարինե Սարգսյանը վարժ տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին, ռուսերենին և հայերենին: Նա մասնագիտացած է միջազգային գործարար, աշխատանքային ու քաղաքացիական իրավունքի ոլորտներում և ունի ծանրակշիռ փորձառություն տեղական և օտարերկրյա ընկերությունների սպասարկման, ինչպես նաև անհատների տարբեր իրավական խնդիրների լուծման գործում:
Գյումրիի հինավուրց փողոցների վերականգնման ծրագրում կան ռիսկեր այդ փողոցների բնակիչների համար
Գյումրիում ձևավորվել է «Կումայրի Վերածնունդ» ներդումային հիմնադրամը, որի նպատակն է Գյումրիի երկու հինավուրց փողոցների (Գորկի և Ռուսթավելի) վերականգնումը և դրանք բիզնես կենտրոնի վերածումը: Կա վտանգ, որ առանց կոնկրետ ծրագիր ներկայացնելու մարդկանց կստիպեն վաճառել իրենց տները կամ դուրս գալ տներից և դառնալ ֆոնդի բաժնետեր՝ վաճառքի դեպքում չնշելով քառակուսի մետրով ֆիքսված գին: Չի ներկայացվել նաև, թե բաժնետեր դառնալու դեպքում որոշակի տարածքի դիմաց որքա՛ն բաժնեմաս է տրվելու:
«AM» իրավաբանական ընկերությունը, կարևորելով գյումրեցիների շահերը, կանցկացնի անվճար խորհրդատվություն իրենց այս և այլ խնդիրներին վերաբերող թեմաներով՝ պարզաբանելով քաղաքացիներին, թե արդյոք այդ ծրագրի շրջանակներում մարդիկ իրենց տները տալով ի՞նչ եկամուտ կկարողանան ակնկալել, կամ ի՞նչ կլինի, եթե հիմնադրամի գործունեությունը չստացվի, և սնանկության գործընթաց սկսվի:
Անվճար խորհրդատվությունը կանցկացի մայիսի 18-ին , ժամը 10.00 - 18.00,
ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
«AM» իրավաբանական ընկերությունը, կարևորելով գյումրեցիների շահերը, կանցկացնի անվճար խորհրդատվություն իրենց այս և այլ խնդիրներին վերաբերող թեմաներով՝ պարզաբանելով քաղաքացիներին, թե արդյոք այդ ծրագրի շրջանակներում մարդիկ իրենց տները տալով ի՞նչ եկամուտ կկարողանան ակնկալել, կամ ի՞նչ կլինի, եթե հիմնադրամի գործունեությունը չստացվի, և սնանկության գործընթաց սկսվի:
Անվճար խորհրդատվությունը կանցկացի մայիսի 18-ին , ժամը 10.00 - 18.00,
ք. Գյումրի, Գ. Նժդեհ 1/5 հասցեում:
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք (0312) 3-03-26 հեռախոսահամարով:
Tuesday, November 14, 2017
Քրեական իրավունքի մաստեր-կլաս՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների համար
Հայ-Ռուսական համալսարանի 40 ուսանողներ մասնակցել են «АМ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպված քրեական իրավունքի մաստեր-կլասին, որը վարել է «АМ» ընկերության բաժնետեր, քրեական գործերով ճանաչված փաստաբան Լևոն Սահակյանը և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանը:
Ի թիվս քրեական իրավունքին և քրեական դատավարությանը վերաբերող բազմաթիվ տեսական ու գործնական հարցերի, ուսանողները փորձառու մասնագետների հետ քննարկեցին այն հարցը, որ հաճախ քննիչներն անձին կանխամտածված ներգրավում են որպես վկա, զգուշացնում ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հարցաքննում, այնուհետև նոր առաջադրում մեղադրանք: Տվյալ հարցի կապակցությամբ փաստաբան Լևոն Սահակյանը պարզաբանեց, որ կախված գործի հանգամանքներից կարելի է ընտրել մարտավարության երկու տարբերակներից մեկը՝ 1) ունենալով վկայի կարգավիճակ՝ հրաժարվել ցուցմունք տալուց՝ վկայակոչելով Սահմանադրության նորմը, ինչպես նաև մի շարք նախադեպային որոշումներ, 2) այնուամենայնիվ, տալ ցուցմունքներ, իսկ հետագայում որոշել պնդել այդ ցուցմունքները, թե՞ վիճարկել տվյալ արձանագրության թույլատրելիությունը:
Քրեական գործի քննության ժամկետների ձգձգման խնդրի կապակցությամբ ուսանողներից մեկն առաջարկեց օրենքով սահմանել գործի քննության համար հստակ ժամկետ: Փաստաբան Սահակյանը ուսանողներին բացատրեց, որ շատ վտանգավոր է սահմանել դատական գործի համար հստակ ժամկետ և ստիպել դատավորներին այդ ընթացքում ավարտել գործը, քանի որ կարող է վտանգվել գործերի արդյունավետ և արդար քննությունը: Այլ կերպ ասած՝ կարող են լինել գործեր, որոնց արդար դատաքննության համար անհրաժեշտ լինեն առավել երկար ժամկետներ, քան նախատեսված կլինի օրենքով: Իսկ գործերը դասակարգելը և ըստ այդմ յուրաքանչյուրի համար առանձին ժամկետ սահմանելը շատ դժվար կլինի օրենսդրի համար: Ուստի, ընդունելով, որ այժմ օրենսդրության մեջ տեղ գտած «ողջամիտ ժամկետ» արտահայտությունը կարող է տարբեր դատավորների կողմից տարբեր կերպ մեկնաբանվել՝ այնուամենայնիվ դեռևս ավելի լավ լուծում չի գտնվել:
Ուսանողներին հետաքրքրեց նաև, թե արդյո՞ք փաստաբանը պետք է պաշտպանի իր վստահորդին՝ գիտակցելով, որ նա հանդիսանում է հանցագործ: Նշված հարցի կապակցությամբ փորձառու փաստաբանները հայտնեցին, որ իրենց համար առաջնային նպատակը պետք է լինի իրենց վստահորդի շահերը պաշտպանելը, ինչն էլ լայն առումով կնպաստի արդարադատությանը, քանի որ կստիպի պետական մարմիններին յուրաքանչյուր գործով աշխատել առավել արդյունավետ և բարեխիղճ: Բացի այդ, արդարադատության ապահովման առաքելությունը պատկանում է ոչ թե փաստաբանին, այլ դատարաններին:
Հանդիպման ավարտին ապագա իրավաբաններին նաև ներկայացվեց հետագայում «AM» ընկերությունում աշխատանքի ընդունվելու կամ պրակտիկա անցկացնելու հնարավորություններն ու ընթացակարգը:
Համաշխարհային բանկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերությանը
Համաշխարհային բանկը պաշտոնական շնորհակալագիր է հղել «AM» ընկերությանը՝ նշելով, որ Հայաստանի գյուղատնտեսությունը խթանող պայմանների վերաբերյալ տրամադրված տեղեկատվությունը վճռորոշ նշանակություն է ունեցել «Բիզնեսի զարգացման խթանումը գյուղատնտեսությունում» (EBA) 2017 զեկույցի պատրաստման և վերլուծության իրականացման համար: Միաժամանակ Համաշխարհային բանկը ցանկություն և պատրաստակամություն է հայտնել հաջորդ զեկույցի պատրաստման ընթացքում ևս համագործակցել «AM» իրավաբանական ընկերության հետ: Համաշխարհային բանկը հատուկ վկայագրերով երախտագիտություն է հայտնել «AM» ընկերության բաժնետեր Եվա Առաքելյանին և գլխավոր իրավախորհրդատու Նարինե Սարգսյանին, ովքեր կատարել են ՀՀ գյուղատնտեսության ոլորտը կարգավորող օրենսդրության մանրամասն ուսումնասիրություն և վերլուծություն, ինչի արդյունքում Համաշխարհային բանկին տրամադրել են Հայաստանի գյուղատնտեսության իրավական կարգավորման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Համաշխարհային բանկի նշված զեկույցը ներկայացնում է տվյալներ, որոնք գնահատում են իրավաբանական խոչընդոտները, որոնց հանդիպում են ընկերությունները գյուղատնտեսական ոլորտում 62 երկրներում և 12 թեմատիկ ուղղություններով: Այդ տվյալները կարող են օգտագործվել պետական համակարգի ներկայացուցիչների, ներդրողների, վերլուծաբանների, հետազոտողների և այլ մասնագետների կողմից, որոնք հետաքրքրվում են ագրոարդյունաբերական համալիրի, չափվող ուղղություններով երկրների գործունեության արդյունավետության գնահատման և լավագույն կարգավորող պրակտիկաների հայտնաբերման համար առկա նորմատիվ իրավական բազայով:
Հարկ է նշել, որ 2013 թվականից սկսած Համաշխարհային բանկն իրականացնում է «Բիզնեսի զարգացման խթանումը գյուղատնտեսությունում» (EBA) ծրագիրը, որի շրջանակներում հրապարակում է զեկույցներ՝ աշխարհի տարբեր երկրների գյուղատնտեսական ոլորտների և դրանք խթանող պայմանների վերաբերյալ: Գյուղատնտեսության ոլորտը կարևոր դերակատարություն ունի Համաշխարհային բանկի երկու կարևորագույն նպատակների՝ ծայրահեղ աղքատության վերացման և համընդհանուր բարեկեցության խթանման իրականացման համատեքստում:
Վերացվել է 27.000.000 դրամի տուգանքը
Պետական եկամուտների կոմիտեի դեմ դատական գործով «AM» իրավաբանական ընկերությունը գրանցեց հերթական հաջողությունը: «AM» թիմի ջանքերով մաքսային մարմինների կողմից կիրառված ավելի քան 10մլն ՀՀ դրամ տուգանքը վերացվեց, որի հետևանքով վերացավ նաև մեր վստահորդ ընկերության տնօրենի նկատմամբ վարչական իրավախախտման համար կիրառված ավելի քան 17 մլն. ՀՀ դրամ տուգանքը:
Հայցի բավարարման և տուգանք սահմանող որոշման անվավեր ճանաչման հիմքում դրվել է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագիրը՝ «Կրթական Գիտական և Մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» Նյու Յորքի 22.11.1950թ-ի համաձայնագիրը, որի համաձայն գրքի տպագրության համար նախատեսված թուղթը ազատված է մաքսային վճարներից՝ առանց սահմանափակումների, ինչից էլ օգտվել էր մեր վստահորդը՝ ներմուծելով և տպարաններին վաճառելով գրքի տպագրության համար նախատեսված թուղթը:
Մաքսային մարմնի կողմից նշված համաձայնագիրը հաշվի չէր առնվել, որի արդյունքում մաքսային մարմինը եզրահանգել էր, որ վերը նշված արտոնությամբ ներմուծված թուղթը ներմուծողը պետք է անձամբ օգտագործի տպագրության համար՝ առանց վերավաճառելու: Մինչդեռ դատարանը իրավացիորեն հաստատել է, որ նման սահմանափակում միջազգային պայմանագիրը չի նախատեսում, և արտոնության նպատակը գրքի ինքնարժեքի նվազեցումն է, որը որևէ կերպ կախված չէ նրանից, թե ներմուծողը անձամբ է տպագրում թուղթը, թե՞ վերավաճառում է տպարաններին:
Վարչական դատարանի կայացրած այս վճիռը կարող է լուրջ նշանակություն ունենալ Հայաստանում գրքի ինքնարժեքի նվազման համար և կերաշխավորի գրքի տպագրության համար թուղթ ներմուծողների կողմից միջազգային պայմանագրով սահմանված արտոնությունից օգտվելու իրավունքը:
Արդարացման դատավճիռ հանիրավի մեղադրված տիկնոջ համար՝ «AM» փաստաբանական թիմի նոր հաղթանակի արդյունքում
Ուրիշի բնակարան ապօրինի մուտք գործելու համար մեղադրվող կինը դիմել էր մեր ընկերությանը՝ խնդրելով պաշտպանություն իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատական քննության ընթացքում:
«AM» իրավաբանական ընկերությանը գործը հանձնելու պահին մեր վստահորդին մեղադրանք էր առաջադրվել մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար, իսկ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տիկնոջը մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով: «AM» իրավաբանական ընկերության փաստաբանական թիմը դատավճիռը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որն էլ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ բեկանեց առաջին ատյանի կողմից կայացված դատական ակտը՝ կայացնելով արդարացման դատավճիռ հօգուտ մեր հաճախորդի:
Այսպիսով, ընտրած ռազմավարության և ճիշտ իրավաբանական փաստարկների շնորհիվ, ինչպես նաև ժամանակին կատարված պատշաճ աշխատանքի արդյունքում ևս մի քրեական գործով «AM» դիմած քաղաքացին ազատվեց անարդար քրեական հետապնդումից, իսկ ընկերության փաստաբանական թիմը գրանցեց հերթական հաղթանակը:
ԱՄՆ Խաղաղության Կորպուսը իրավաբանական ծառայություններ կստանա «AM» իրավաբանական ընկերությունից
ԱՄՆ ամենահեղինակավոր պետական գործակալություններից մեկը` Հայաստանում մեծ հարգանք վայելող Խաղաղության Կորպուսը «AM» իրավաբանական ընկերությունից քրեական և քրեական դատավարության իրավունքի վերաբերյալ եզրակացություն կստանա: Մասնավորապես, «AM» իրավաբանական ընկերությունը տրամադրելու է ընդհանուր զեկույց` քրեական դատավարության հիմնական մասնակիցների իրավունքների և պարտականությունների, գործընթացի փուլերի, ինչպես նաև տեղական քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքների բնույթի վերաբերյալ:
Նշենք, որ Խաղաղության Կորպուսը Նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից 1961թ. հիմնադրված ԱՄՆ կառավարության գործակալություն է, և ստեղծման պահից ավելի քան 225.000 կամավորական ծառայել է 140-ից ավել երկրներում: Հայաստանում Խաղաղության Կորպուսը հիմնադրվել է 1992 թվականին և նշում է իր ծառայության 25-ամյակը`անգլերենի ուսուցման և երիտասարդ համայնքի զարգացման ներկայիս նախագծերով: Հայաստանում ծառայության ընթացքում կամավորականները սովորում են հայերեն խոսել, ապրել տեղական ընտանիքներում և սերտորեն աշխատել հայկական գործընկերների հետ:
Շիրակի մարզի բազմաթիվ բուժաշխատողների իրավական խնդիրները այսուհետ կարգավորելու է «AM» Գյումրիի մասնաճյուղը
Սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում «AM» իրավաբանական ընկերությունն իրականացնում է նոր նախաձեռնություն՝ այս անգամ ուղղված բուժաշխատողների իրավական խնդիրների լուծմանն ու նրանց իրավունքների պաշտպանությանը՝ անվճար հիմունքներով:
Մեր գործընկեր Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոնի» աշխատակիցներն արդեն հնարավորություն ունեն իրենց բոլոր իրավական խնդիրներով դիմել «AM» Գյումրիի գրասենյակ և ստանալ անվճար իրավաբանական ծառայություն:
Մեր պրոֆեսիոնալ թիմի կողմից տրամադրվող անճար ծառայությունները ներառելու են ինչպես ամուսնաընտանեկան, պայմանագրային, սեփականության հետ կապված և ցանկացած այլ հարաբերություններին, այնպես էլ պետական մարմինների գործունեությանն առնչվող հարցերը:
Monday, February 13, 2017
Առանձնապես բարդ աշխատանքային վեճերով «Beeline» ընկերության շահերն այսուհետ ներկայացնելու է «AM» իրավաբանական ընկերությունը
Մասնակցելով «ԱրմենՏել» ՓԲԸ կողմից իրավաբանական ծառայությունների գործընկեր իրավաբանական կազմակերպության ընտրության համար հայտարարված մրցույթին՝ «AM» ընկերությունը վարկանիշային գնահատման չափանիշներով հաղթող է ճանաչվել:
Հանդիսանալով հայաստանյան շուկայում առաջատար իրավաբանական ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր բնագավառներում, մեր ընկերությունը հնարավորություն է տալիս ինչպես իր ծառայություններից մշտապես օգտվող կազմակերպություններին, այնպես էլ նոր հաճախորդներին ստանալ բարձրորակ փաստաբանական ծառայություններ նաև հատուկ բարդության գործերով:
Subscribe to:
Posts (Atom)



















